Ուլյուկաև. «Աշխարհում ոչ թե ճգնաժամ է, այլ տնտեսական աճի մոդելի փոփոխություն»

15.01.2014 16:53
Ուլյուկաև. «Աշխարհում ոչ թե ճգնաժամ է, այլ տնտեսական աճի մոդելի փոփոխություն»

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /ԱՌԿԱ/. Աշխարհում ոչ թե ճգնաժամ է, այլ գլոբալ տնտեսական աճի մոդելի փոփոխություն։

Այս կարծիքը հայտնել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը, հայտնում է Банки.ру պորտալի թղթակիցը։

«Աշխարհում ճգնաժամ չէ, այլ տնտեսական մոդելի փոփոխություն, անցում` մի քիչ այլ հիմքերի»,– հայտարարել է Ուլյուկաևը։

Նրա խոսքով` տնտեսական աճի նոր մոդելի առանցքային տարբերությունը ՀՆԱ ծավալների ընդլայնման տեմպերը զարգացած երկրների ու զարգացող շուկաներ ունեցող երկրների ցուցանիշներին մոտեցնելն է։

Նախարարը նշել է նաև, որ համաշխարհային տնտեսության իրավիճակը սկսել է սկզբունքորեն փոխվել։ «ներդրողների մոտ ռիսկի ախորժակ է առաջացել»։ Աշխարհի առավել խնդրահարույց տարածաշրջանները , մասնավորապես ԵՄ–ն, տնտեսական աճի կենդանացման նշաններ սկսեցին ցուցադրել մոտավորապես նախորդ տարվա երրորդ եռամսյակից։ «Թեպետ թվերը դեռ բացասական են»,– ավելացրել է Ուլյուկաևը։

Նա հայտնել է նաև, որ գլոբալ տնտեսական աճի բնորոշ կարևոր առանձնահատկությունը փոփոխականության ուժեղացումն է։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև