Archives by Month:

Calendar:

  • Calendar

    January 2014
    M T W T F S S
     12345
    6789101112
    13141516171819
    20212223242526
    2728293031  
  • Archive for January 16th, 2014

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հունվարի 16–ին 1 դոլարի դիմաց կազմել է 405,77 դրամ

    Thursday, January 16th, 2014

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հունվարի 16–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 405,77 դրամ է կազմել:

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հունվարի 16–ին 406,25 դրամ է կազմել

    Thursday, January 16th, 2014

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հունվարի 16 արդյունքներով, հունվարի 15–ի համեմատ, նվազել է 0,74 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 406,25 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Հայկական պետական պարտատոմսերում 2013 թ.–ի նոյեմբերին կատարված համախառն ներդրումներն աճել են 0,9% տոկոսով` դառնալով 272,5 մլրդ դրամ

    Thursday, January 16th, 2014

    Հայաստանի պետական պարտատոմսերում կատարված համախառն ներդրումները 2013 թ.–ի նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, աճել են 0,9 տոկոսով` կազմելով 272,5 մլրդ դրամ, տեղեկացվում է ՀՀ ԿԲ 2013 թ.–ի ամենամսյա տեղեկագրում։

    ՎԶԵԲ–ը 2013 թ.–ին կրճատել է Ռուսաստանում կատարվող ներդրումները 30%–ով` հասցնելով 1.8 մլրդ եվրոյի

    Thursday, January 16th, 2014

    Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռուսաստանում իրականացվող ներդրումները 2012 թվականի 2.6 մլրդ եվրոյից 2013 թվականին հասցրել է 1.8 մլրդ եվրոյի` կրճատելով 30 տոկոսով, ասվում է ՎԶԵԲ–ի պաշտոնական կայքում։

    S&P 500–ը ռեկորդ է սահմանել Համաշխարհային բանկի լուրերի և Bank of America–ի հաշվետվության ֆոնին

    Thursday, January 16th, 2014

    Ամերիկյան խոշորագույն հարթակների ֆոնդային ցուցիչները չորեքշաբթի աճել են Համաշխարհային բանկի կողմից համաշխարհային տնտեսության կանխատեսումների և Bank of America–ի (BofA) ուժեղ ֆինանսական արդյունքների ֆոնին, S&P 500–ը հասել է պատմական առավելագույնի, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է Փրայմը։

    Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները 2013թ.–ի 11 ամսում աճել են 9,8%–ով` կազմելով 1,7 մլրդ դոլար

    Thursday, January 16th, 2014

    Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով 2013 թ.-ի հունվար–նոյեմբերին ստացվել է ոչ առևտրային բնույթի ավելի քան 1 682 մլն դոլարի միջոց` 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 9,8 տոկոսով, տեղեկացնում ենք ՀՀ ԿԲ կայքից։

    ԱՄՆ–ի ֆոնդային հարթակների դրական լուրերի ֆոնին ԱԽՏ բորսաներն աճ են ցուցադրել

    Thursday, January 16th, 2014

    Ասիական–խաղաղօվկիանոսյան խոշորագույն հարթակների ֆոնդային ցուցիչները հինգշաբթի` հունվարի 16–ի առուվաճառքները աճ են ցուցադրել նախօրեին ԱՄՆ բորսաների ցուցիչների բարձրացման ֆոնին, վկայում են առուվաճառքների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։