ԱՄՆ–ի ֆոնդային հարթակների դրական լուրերի ֆոնին ԱԽՏ բորսաներն աճ են ցուցադրել

16.01.2014 11:31
ԱՄՆ–ի ֆոնդային հարթակների դրական լուրերի ֆոնին ԱԽՏ բորսաներն աճ են ցուցադրել

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. Ասիական–խաղաղօվկիանոսյան խոշորագույն հարթակների ֆոնդային ցուցիչները հինգշաբթի` հունվարի 16–ի  առուվաճառքները աճ են ցուցադրել նախօրեին ԱՄՆ բորսաների ցուցիչների բարձրացման ֆոնին, վկայում են առուվաճառքների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ճապոնական Nikkei 225–ն առուվաճառքի առաջին րոպեներին աճել է 0.23 տոկոսով` մինչև 15845,15 կետ։ Հարավկորեական KOSPI–ն աճել է 0,22 տոկոսով և կազմել է 1957,57 կետ։ Ավստրալիական S&P/ASX200–ը բացվել է դրական ցուցանիշով և կազմում է 5274,30 կետ։

Ամերիկյան ֆոնդային ցուցիչները չորեքշաբթի աճել են, քանի որ Համաշխարհային բանկը բարելավել է համաշխարհային տնտեսության վերաբերյալ կանխատեսումն ու ուժեղ ֆինանսական արդյունքներ է ներկայացրել Bank of America–ն, միաժամանակ S&P 500 լայն շուկայի ցուցիչը հասել է պատմական առավելագույն ցուցանիշի։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:

S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև