Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները 2013թ.–ի 11 ամսում աճել են 9,8%–ով` կազմելով 1,7 մլրդ դոլար

16.01.2014 11:56
Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները 2013թ.–ի 11 ամսում աճել են 9,8%–ով` կազմելով 1,7 մլրդ դոլար

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով 2013 թ.-ի հունվար–նոյեմբերին ստացվել է ոչ առևտրային բնույթի ավելի քան 1 682 մլն դոլարի միջոց` 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 9,8 տոկոսով, տեղեկացնում ենք ՀՀ ԿԲ կայքից։

Միաժամանակ Հայաստանից արտասահման իրականացված փոխանցումների ծավալը 11 ամսում կազմել է 289,7 միլիոն դոլար՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 262,7 միլիոն դոլարի դիմաց: Հաշվետու ժամանակահատվածում մուտքերի մաքուր ներհոսքը կազմել է շուրջ 1 392,2 միլիոն դոլար` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 1 268,4 միլիոն դոլարի դիմաց։

Ռուսաստանից Հայաստան ստացված դրամական միջոցների ներհոսքը, որն ամենամեծն է ընդհանուր կառուցվածքում, հաշվետու տարվա հունվար–նոյեմբերին կազմել է շուրջ 1 445,9 մլն դոլար` նախորդ տարվա 1312,3 միլիոնի դիմաց, իսկ Հայաստանից Ռուսաստան իրականացված դրամական փոխանցումները` 161,5 մլն դոլար`148,2 մլն դոլարի դիմաց։

ԿԲ տվյալների համաձայն, 2013թ.–ի նոյեմբերին Հայաստան է ստացվել 168,7 մլն դոլար (2012 թվականի նոյեմբերի համեմատ աճը կազմում է 3%), իսկ Հայաստանից դուրս է բերվել 28,5 մլն դոլար ( 5% անկում)։

ԿԲ տվյալների համաձայն, դրամական փոխանցումների հոսքը 2012 թվականին ոչ միայն վերականգնել է, այլև 3.1 տոկոսով գերազանցել 2008 թվականի հետճգնաժամային մակարդակը` տարեվերջին կազմելով 1 687,2 մլն դոլար կամ երկրի ՀՆԱ–ի 17%-ը։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև