ՎԶԵԲ–ը 2013 թ.–ին կրճատել է Ռուսաստանում կատարվող ներդրումները 30%–ով` հասցնելով 1.8 մլրդ եվրոյի

16.01.2014 14:57
ՎԶԵԲ–ը 2013 թ.–ին կրճատել է Ռուսաստանում կատարվող ներդրումները 30%–ով` հասցնելով 1.8 մլրդ եվրոյի

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռուսաստանում իրականացվող ներդրումները 2012 թվականի 2.6 մլրդ եվրոյից 2013 թվականին հասցրել է 1.8 մլրդ եվրոյի` կրճատելով 30 տոկոսով, ասվում է ՎԶԵԲ–ի պաշտոնական կայքում։

«Ռուսաստանի տնտեսական և ներդրումային բարդ պայմանները հանգեցրել են ներդրումների կրճատմանը»,– նշվում է հաղորդագրությունում։ Ռուսաստանը, միաժամանակ, պահպանել է ՎԶԵԲ–ի ամենամեծ օպերացիոն ներկայացվածություն ունեցող երկրի կարգավիճակը։ «Մենք հպարտ ենք այն դերով, որ խաղում ենք ՌԴ–ում և կշարունակենք կատարել մեր գործառույթները ռուսական տնտեսության երկարաժամկետ զարգացման համար»,– հայտնել է բանկի նախագահ Սումա Չակրաբարտին։

ՎԶԵԲ–ի ներդրումների ընդհանուր ծավալը 2013 թվականին, նախնական տվյալներով, կազմել է 8.5 մլրդ եվրո 2012 թվականի 8.9 մլրդ եվրոյի դիմաց։ Նախորդ տարի բանկը ֆինանսավորել է 392 նախագիծ` միայն մեկով պակաս, քան նախորդ տարի։

Բացի ավանդական նախագծերից, բանկը շարունակում է էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործումը և էներգաարդյունավետության բարձրացումը խթանող ծրագրերի ֆինանսավորումը։ Ներդրումների ծավալը Sustainable Energy Initiative ծրագրի շրջանակներում 2013 թվականին կազմել է 2.4 մլրդ եվրո (2,3 մլրդ եվրո 2012–ին)։

«Ներդրումների տեսանկյունից նախորդ տարին բարդ էր, և ՎԶԵԲ–ը շատ գոհ է, որ կարողացել է կայուն աջակցություն ապահովել ճգնաժամի հետևանքները հաղթահարող` իր ներկայացվածության երկրներին»,– ասել է Չակրաբարտին։ Ըստ նրա, հետագայում կարևոր է շարունակել ներդրումների համար արգելքների վերացման աշխատանքը և շարունակել գլոբալ ներդրումային կլիմայի բարելավմանն ուղղված բարեփոխումները։ -0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև