Archives by Month:

Calendar:

  • Calendar

    January 2014
    M T W T F S S
     12345
    6789101112
    13141516171819
    20212223242526
    2728293031  
  • Archive for January 17th, 2014

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հունվարի 17–ին 1 դոլարի դիմաց կազմել է 405,22 դրամ

    Friday, January 17th, 2014

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հունվարի 17–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 405,22 դրամ է կազմել:

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հունվարի 17–ին 406,10 դրամ է կազմել

    Friday, January 17th, 2014

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հունվարի 17 արդյունքներով, հունվարի 16–ի համեմատ, նվազել է 0,15 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 406,10 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    ՎՏԲ-Հայաստան Բանկը կատարելագործել է Ինտերնետ բանկինգ համակարգը

    Friday, January 17th, 2014

    ՎՏԲ-Հայաստան բանկն իր հաճախորդների հարմարավետության նպատակով կատարելագործել է Ինտերնետ բանկինգ համակարգը: Ինչպես տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից, Ինտերնետ բանկինգի միջոցով ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր հաճախորդները հնարավորություն ունեն տնօրինելու բանկում բացված իրենց հաշիվների վրա առկա միջոցները իրենց համար հարմար վայրից և հարմար ժամանակ:

    Intel ընկերության զուտ շահույթը 2013 թվականին նվազել է 13%–ով և 9,6 մլրդ դոլար կազմել

    Friday, January 17th, 2014

    Intel ընկերության զուտ շահույթը 2013 թվականին 13%–ով նվազել է 2012 թվականի համեմատ և 9,6 մլրդ դոլար կազմել, գրում է digit.ru–ն` ներկայացնելով ընկերության հաշվետվությունը։

    Անելիք Բանկն իր աշխատակիցների համար անվճար բժշկական ապահովագրություն կապահովի

    Friday, January 17th, 2014

    «Անելիք Բանկ» ՓԲԸ աշխատակիցները 2014 թվականին կունենան անվճար բժշկական ապահովագրություն բանկի հաշվին, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

    ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական տեսչությունը 2013 թ.–ին վերականգնել կամ վերաձևակերպել է 2,3 մլրդ դրամ

    Friday, January 17th, 2014

    ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչությունը 2013 թ.–ին անցկացրած ստուգումների ընթացքում վերականգնել կամ վերաձևակերպել է 2,3 մլրդ դրամ` 2012 թ.–ին գրանցված 1,1 մլրդ դրամի դիմաց, ուրբաթ տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանը։

    Հայաստանի ԿԲ արտաքին համախառն պարտավորությունները նոյեմբերին կազմել են 682,8 մլն դոլար

    Friday, January 17th, 2014

    Հայաստանի Կենտրոնական բանկի արտաքին համախառն պարտավորությունները 2013 թվականի նոյեմբերին կազմել են 682,8 մլն դոլար` տարեսկզբի համեմատ նվազելով 6,6 տոկոսով, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի 2013 թվականի նոյեմբերի ամենամսյա տեղեկատուում։

    Դոլարն էժանացել է համաշխարհային արժույթների նկատմամբ` ԴՊԲ Սան Ֆրանցիսկոյի ղեկավարի հայտարարություններից հետո

    Friday, January 17th, 2014

    Դոլարն էժանացել է համաշխարհային արժույթների նկատմամբ հինգշաբթիի առուվաճառքների արդյունքներով` Դաշնային պահուստի քանակական մեղմման ծրագրի վերաբերյալ ԴՊԲ Սան Ֆրանցիսկոյի ղեկավար Ջոն Ուիլյամի (John Williams) հայտարարություններից հետո, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է Փրայմ գործակալությունը։