Դոլարն էժանացել է համաշխարհային արժույթների նկատմամբ` ԴՊԲ Սան Ֆրանցիսկոյի ղեկավարի հայտարարություններից հետո

17.01.2014 10:55
Դոլարն էժանացել է համաշխարհային արժույթների նկատմամբ` ԴՊԲ Սան Ֆրանցիսկոյի ղեկավարի հայտարարություններից հետո

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /ԱՌԿԱ/. Դոլարն էժանացել է համաշխարհային արժույթների նկատմամբ հինգշաբթիի առուվաճառքների արդյունքներով` Դաշնային պահուստի քանակական մեղմման ծրագրի վերաբերյալ ԴՊԲ Սան Ֆրանցիսկոյի ղեկավար Ջոն Ուիլյամի (John Williams) հայտարարություններից հետո, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է Փրայմ գործակալությունը։

Նստաշրջանի ավարտին դոլարի փոխարժեքը եվրոյի նկատմամբ նվազել է` մեկ օր առաջ գրանցված 1,3605 դոլարից հասնելով 1,3620 դոլարի։ Իենի նկատմամբ դոլարի փոխարժեքը նվազել է` նախորդ առուվաճառքի վերջում դոլարի նկատմամբ գրանցված 104.55 իենից հասնելով 104,34 իենի։ Դոլարի ցուցիչը (ԱՄՆ հիմնական առևտրային գործընկեր երկրների վեց արժույթների զամբյուղի նկատմամբ դոլարի փոխարժեքը) նվազել է` 81 կետից հասնելով 80,90 կետի։

«Մտավախություններ կան, որ քանակական մեղմման մասշտաբային քաղաքականությունը կարող է ռիսկեր պարունակել, որոնք հիմա դեռևս ամբողջությամբ չենք գիտակցում», – հինգշաբթի հայտարարել է ԴՊԲ Սան–Ֆրանցիսկոյի ղեկավարը։

Միաժամանակ երկարաժամկետ հեռանկարում դոլարը, ինչպես ենթադրում են վերլուծաբանները, կթանկանա համաշխարհային արժույթների նկատմամբ ԱՄՆ ԴՊԾ–ի QEIII ծավալի կրճատման պատճառով։

«Շուկան դեռևս հավատում է 2014 թ.–ին խթանման աստիճանական կրճատմանը», – նշում է BMO Capital Markets–ի ռազմավար Սթեֆն Գալոն (Stephen Gallo), ում խոսքերը մեջբերում է MarketWatch գործակալությունը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև