ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական տեսչությունը 2013 թ.–ին վերականգնել կամ վերաձևակերպել է 2,3 մլրդ դրամ

17.01.2014 13:57
ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական տեսչությունը  2013 թ.–ին վերականգնել կամ վերաձևակերպել է 2,3 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչությունը 2013 թ.–ին անցկացրած ստուգումների ընթացքում վերականգնել կամ վերաձևակերպել է 2,3 մլրդ դրամ` 2012 թ.–ին գրանցված 1,1 մլրդ դրամի դիմաց, ուրբաթ տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանը։

«Մենք ավելի քիչ ստուգումներ ենք անցկացրել, քան 2012 թ.–ին, սակայն վերականգնել ենք ավելի շատ գումար, քան նախանցյալ տարի, քանի որ ստուգումները հիմնականում իրականացվել են առավել ռիսկային ոլորտներում», – ուրբաթ լրագրողներին հայտարարեց Ղարիբյանը։

Նա նշեց, որ 2013 թ.–ին իրականացվել է 85 ստուգում և ուսումնասիրություն, այդ թվում 29 ստուգում իրականացվել է վարչապետի հաստատած տարեկան ծրագրով, 27 ստուգում` իրավապահ մարմինների պահանջով և 9 ստուգում ու 20 ուսումնասիրություն` ՀՀ վարչապետի հանձնարարականներով։

Միաժամանակ նա ավելացրեց, որ նախորդ տարի Ֆինանսների նախարարությունը Գլխավոր դատախազությանն է փոխանցել վեց դեպքի վերաբերյալ նյութեր, որոնցից հինգի կապակցությամբ արդեն հարուցվել են քրեական գործեր, իսկ պատասխանատուներին ներկայացվել է մեղադրանք։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև