Անելիք Բանկն իր աշխատակիցների համար անվճար բժշկական ապահովագրություն կապահովի

17.01.2014 14:27
Անելիք Բանկն իր աշխատակիցների համար անվճար բժշկական ապահովագրություն կապահովի

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ աշխատակիցները 2014 թվականին կունենան անվճար բժշկական ապահովագրություն բանկի հաշվին, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` բժշկական ապահովագրությունը ներառելու է տարբեր բուժծառայություններ, ինչի շնորհիվ բանկի աշխատակիցները կկարողանան հնարավոր հիվանդությունների դեպքում օգտվել իրենց բուժման համար անհրաժեշտ վճարներից:

«Առողջության պահպանումը շատ կարևոր է յուրաքանչյուր մարդու համար, որի պահպանման և վերականգնման ճանապարհին բանկը կլինի իր աշխատակիցների կողքին»,- նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:

Միաժամանակ նա նշեց, որ անվճար բժշկական ապահովագրության միջոցով բանկը փորձում է չեզոքացնել «Անելիք Բանկ» ՓԲԸ աշխատակիցների անսպասելի և լուրջ հիվանդությունների բուժման ծախսերի հետ կապված ռիսկերը:

«Նրանք արդեն վստահ կլինեն, որ առողջության հետ կապված խնդիրների դեպքում կստանան ֆինանսական աջակցություն և չեն կանգնի դժվարություններ հարուցող լրացուցիչ խնդիրների առջև»,-նշել է նա։

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին, իսկ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 գլխավոր արտոնագիր։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը` «Credit Bank S.A.L.»–ը, դեռևս 2009 թ.–ի հուլիսին ձեռք է բերել բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով բանկի ռազմավարական և հիմնական բաժնետերը։ 2012 թ.–ին «Credit Bank S.A.L.»–ի մասնաբաժինն աճել է` հասնելով 89,95 տոկոսի, իսկ 2013 թ.–ին «Credit Bank S.A.L.»–ը համախմբել է բանկի բաժնետոմսերի 100 տոկոսը։– 0- -


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև