Archives by Month:

Calendar:

  • Calendar

    January 2014
    M T W T F S S
     12345
    6789101112
    13141516171819
    20212223242526
    2728293031  
  • Archive for January 20th, 2014

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հունվարի 20–ին 406,35 դրամ է կազմել

    Monday, January 20th, 2014

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հունվարի 20 արդյունքներով, հունվարի 17–ի համեմատ, աճել է 0,25 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 406,35 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հունվարի 20–ին 1 դոլարի դիմաց կազմել է 406,5 դրամ

    Monday, January 20th, 2014

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հունվարի 20–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 406,5 դրամ է կազմել:

    Արժեթղթերի շուկայի կապիտալացումը Հայաստանում 2013 թ.–ին գերազանցել է 60 մլրդ դրամը

    Monday, January 20th, 2014

    Արժեթղթերի շուկայի կապիտալացումը Հայաստանում 2013 թվականի վերջին կազմել է 61.7 մլրդ դրամ` նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 15.68 տոկոսով, լրագրողներին ասաց NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի տնօրեն Կոնստանտին Սարոյանը։

    Արդշինինվեստբանկի զուտ շահույթը 2013թ.-ին կազմել է 6,5 մլրդ դրամ

    Monday, January 20th, 2014

    Արդշինինվեստբանկի զուտ շահույթը 2013 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 6,5 մլրդ ՀՀ դրամ՝ 2,3 անգամ գերազանցելով նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի ցուցանիշը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

    Ավելի քան 100 հազար դոլար կներդրվի ՀԿԴ–ի և NASDAQ OMX Արմենիայի արդյունավետության բարձրացման համար

    Monday, January 20th, 2014

    Ավելի քան 100 հազար դոլար կներդրվի 2014 թ.–ին Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում և NASDAQ OMX Արմենիա հայկական ֆոնդային բորսայում` այդ կառույցների աշխատանքի արդյունավետության բարձրացման համար, լրագրողներին տեղեկացրել է ֆոնդային բորսայի տնօրեն Կոնստանտին Սարոյանն` ամփոփելով 2013 թ.–ի արդյունքները։

    ՀԿԴ-ն վերահսկողություն կիրականացնի կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների ներդրումների նկատմամբ

    Monday, January 20th, 2014

    Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան (ՀԿԴ) վերահսկողություն կիրականացնի ֆոնդերի կառավարիչների ներդրումների նկատմամբ` կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի շրջանակներում, լրագրողներին տեղեկացրեց NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի տնօրեն Կոնստանտին Սարոյանը` ներկայացնելով 2013 թ.–ի արդյունքները։

    Հայկական եվրապարտատոմսերով առաջին ՌԵՊՈ-գործարքը տեղի է ունեցել Հայաստանում հունվարի 15-ին

    Monday, January 20th, 2014

    Հայկական եվրապարտատոմսերով առաջին ՌԵՊՈ-գործարքը տեղի է ունեցել Հայաստանում հունվարի 15-ին, լրագրողներին տեղեկացրել է NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի տնօրեն Կոնստանտին Սարոյանը` ներկայացնելով 2013 թ.–ի արդյունքները։

    Նախորդ շաբաթ NASDAQ OMX Արմենիայում ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների ծավալը կազմել 24,4 մլն դոլար

    Monday, January 20th, 2014

    NASDAQ OMX Արմենիա բորսայում 2014 թ.–ի հունվարի 13–17–ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առուվաճառքի գործարքների համախառն ծավալը կազմել է մոտ 24,4 մլն դոլար` հունվարի 8–10–ն ընկած ժամանակահատվածում գրանցված 10,53 մլն դոլարի համեմատ, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

    Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել ավելի քան 90,1 մլն դոլար

    Monday, January 20th, 2014

    Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հունվարի 13-17–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել ավելի քան 90,1 մլն դոլար` մեկ դոլարի դիմաց 406,47 դրամի միջին կշռված փոխարժեքով, տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։