Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել ավելի քան 90,1 մլն դոլար

20.01.2014 11:03
Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել ավելի քան 90,1 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հունվարի 13-17–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել ավելի քան 90,1 մլն դոլար` մեկ դոլարի դիմաց 406,47 դրամի միջին կշռված փոխարժեքով, տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել մոտ 6,2 մլն եվրո և ավելի քան 672,6 մլն ռուբլի` մեկ եվրոյի դիմաց 552,89 դրամ և 1 ռուբլու դիմաց 12,13 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 90,3 մլն դոլար, շուրջ 13,4 մլն եվրո և մոտ 126,41 մլն ռուբլի` համապատասխանաբար 407,74 դրամ, 557,09 դրամ և 12,298 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, 2014 թ.–ի հունվարի 6–12–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է  18,7 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 10,7 մլն դոլար։ ($1 – 406.25 դրամ)–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև