Ոսկին թանկացել է ETF–ի կողմից ռեկորդային գնումների ֆոնին

21.01.2014 12:05
Ոսկին թանկացել է ETF–ի կողմից ռեկորդային գնումների ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/. Ոսկու արժեքը երկուշաբթի առուվաճառքի արդյունքներով աճել է հուսալի ակտիվների նկատմամբ հետաքրքրության և բորսայական ֆոնդերի կողմից ռեկորդային գնումների ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է Փրայմը։

Առևտրային նստաշրջանի փակման պահին Նյու Յորքի Կոմեքս բորսայում ոսկու փետրվարյան ֆյուչերսը թանկացել է 2.2 դոլարով կամ 0.2 տոկոսով` մինչև 1254.10 դոլար մեկ ունցիայի դիմաց։

Commerzbank–ի տվյալներով, ոսկու մեջ ներդրումներ կատարող  բորսայական ֆոնդերը (ETF) ուրբաթ` հունվարի 17–ին, 7.4 տոննա թանկարժեք մետաղ են գնել, ինչը ցերեկային ռեկորդային ծավալ է դարձել 2012 թվականի հոկտեմբերից։

«Եթե դա միտումի շրջադարձ նշանակի, ապա ոսկու գները, հավանաբար, պաշտպանություն կզգան։ Ոսկու մեջ ներդրող ֆոնդերի էական արտահոսքը, որը նկատվում է նախորդ տարվա սկզբից, թանկարժեք մետաղի գների նվազման գլխավոր պատճառներից է»,– MarketWatch գործակալությունը մեջբերում է Commerzbank–ի վերլուծաբանների տեսությունը։ 2013 թվականին ոսկու գները նվազել էին 28 տոկոսով։

«Ոսկու գնանշումներին աջակցում են Չինաստանից պահանջարկի աճի ակնկալիքները առաջիկա տոների (Չինական նոր տարի` խմբ.) և ցածր գների ֆոնին»,– գործակալությանը պարզաբանել է Forex.com–ի վերլուծաբան Ֆավադ Ռազաքզադան (Fawad Razaqzada)։  -0-


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև