Ճապոնիայի բանկը հաստատել է տարեկան փողի բազան 60–70 տրիլիոն իենով ավելացնելու մտադրությունը

22.01.2014 11:32
Ճապոնիայի բանկը հաստատել է տարեկան փողի բազան 60–70 տրիլիոն իենով ավելացնելու մտադրությունը

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/. Ճապոնիայի բանկը չորեքշաբթի նիստի արդյունքում հաստատել է տարեկան 60–70 տրիլիոն իենի (մոտ 570–670 մլրդ դոլար) սահմաններում փոխի բազայի ավելացման ուղղությունը պահպանելու մտադրությունը, հաղորդում է Փրայմ գործակալությունը` հղում անելով ֆինանսական կարգավորիչի մամուլի հաղորդագրությանը։

Որոշումը միաձայն ընդունվել է դրամային քաղաքականության կոմիտեի անդամների կողմից։ Այն համընկել է վերլուծաբանների սպասումների հետ։

Ճապոնիայի բանկը հաստատել է նաև տարեկան մոտ 50 տրիլիոն իենի չափով երկրի կառավարության պետական պարտատոմսերի գնման ծավալը։

«Ճապոնիայի տնտեսությունը շարունակում է չափավոր վերականգնումը, աշխարհի զարգացած տնտեսությունները, չնայած դանդաղ, սակայն սկսում են վերականգնվել», – նշվում է կարգավորիչի հաղորդագրության մեջ։

Ճապոնիայի ԿԲ–ն մտադիր է շարունակել մեղմ դրամային կուրսը, որն ուղղված է անհրաժեշտ ժամանակաշրջանում 2 տոկոսանոց գնաճին հասնելուն։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև