Archives by Month:

Calendar:

  • Calendar

    January 2014
    M T W T F S S
     12345
    6789101112
    13141516171819
    20212223242526
    2728293031  
  • Archive for January 23rd, 2014

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հունվարի 23–ին 408,5 դրամ է կազմել

    Thursday, January 23rd, 2014

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հունվարի 23–ի կատարված գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 408,5 դրամ է կազմել:

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հունվարի 23–ին 407,56 դրամ է կազմել

    Thursday, January 23rd, 2014

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հունվարի 23–ի արդյունքներով, հունվարի 22–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,57 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 407,56 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Հայաստանը չի վաճառի պետական պահուստի թանկարժեք մետաղները. նախարար

    Thursday, January 23rd, 2014

    Հայաստանը չի վաճառի Պետական պահուստի թանկարժեք մետաղներն ու թանկարժեք քարերը, հինգշաբթի ՀՀ կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը։

    ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորում է բազմաֆունկցիոնալ լոգիստիկ համալիրի շինարարությունը Երևանում

    Thursday, January 23rd, 2014

    ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորում է «Ուրբան լոգիստիկ Սերվիսիս» ժամանակակից, բարձրորակ ու բազմաֆունկցիոնալ լոգիստիկ համալիրի շինարարությունը Երևանում:

    eBay–ի տարեկան շահույթը հասել է մոտ 3 մլրդ դոլարի

    Thursday, January 23rd, 2014

    Ինտերնետ–աճուրդի ոլորտի առաջատար eBay Inc. ընկերության զուտ շահույթը 2013 թվականին տարեկան կտրվածքով ավելացել է 9 տոկոսով և կազմել է 2.85 մլրդ դոլար, ասվում է ընկերության հաղորդագրությունում։ Ընկերության տարեկան հասույթն աճել է մինչև 16.4 մլրդ դոլար (+14%)։ Մեկ բաժնետոմսից ստացված զուտ շահույթը կազմել է 2.18 դոլար, ինչը 9 տոկոսով շատ է, քան 2012 թվականին, հաղորդում է РБК–ն։

    ԱԽՏ բորսաներում ցուցիչները տարբեր ուղղություններ են ցուցադրել

    Thursday, January 23rd, 2014

    Ասիական–խաղաղօվկիանոսյան խոշորագույն հարթակների առուվաճառքների տվյալները վկայում են, որ ֆոնդային ցուցիչները հունվարի 23–ին տարբեր ուղղություններ են ցուցադրել ճապոնական իենի փոխարժեքի նվազման ֆոնին, հաղորդում է Փրայմ գործակալությունը։