ԱԽՏ բորսաներում ցուցիչները տարբեր ուղղություններ են ցուցադրել

23.01.2014 10:42
ԱԽՏ բորսաներում ցուցիչները տարբեր ուղղություններ են ցուցադրել

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. Ասիական–խաղաղօվկիանոսյան խոշորագույն հարթակների առուվաճառքների տվյալները վկայում են, որ ֆոնդային ցուցիչները հունվարի 23–ին տարբեր ուղղություններ են ցուցադրել ճապոնական իենի փոխարժեքի նվազման ֆոնին, հաղորդում է Փրայմ գործակալությունը։

Ճապոնական Nikkei 225–ն առուվաճառքի առաջին րոպեներին աճել է 0,50 տոկոսով` մինչև 15900,63 կետ։ Հարավկորեական KOSPI–ն նվազել է 0,21 տոկոսով և կազմել է 1966,23 կետ։ Ավստրալիական S&P/ASX200–ը նույնպես նվազել է և հասել 5307,1 կետի։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:

S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև