ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորում է բազմաֆունկցիոնալ լոգիստիկ համալիրի շինարարությունը Երևանում

23.01.2014 12:34
ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորում է բազմաֆունկցիոնալ լոգիստիկ համալիրի շինարարությունը Երևանում

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորում է «Ուրբան լոգիստիկ Սերվիսիս» ժամանակակից, բարձրորակ ու բազմաֆունկցիոնալ լոգիստիկ համալիրի շինարարությունը Երևանում:

Ինչպես տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից, ֆինանսավորման նպատակն է ձեռք բերել, վերակառուցել, հետագայում շահագործել համապատասխան սարքավորումներ և տրամադրել լոգիստիկ ծառայություններ: Համալիրին հարող տարածքն ունի արդյունաբերական նշանակություն, և ենթակառուցվածքը բավականին նպաստավոր է լոգիստիկ ծառայություններ մատուցելու համար: Երևանի կենտրոնից համալիր կարելի է հասնել ավտոմեքենայով 15 րոպեում:

Համալիրի տարածքով անցնում է երկաթգծի մի հատված: Երկրի հիմնական մաքսային տերմինալներից միջին հեռավորությունը կազմում է մոտավորապես 3-4 կմ, իսկ «Զվարթնոց» օդանավակայանից` 8կմ: ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից ֆինանսավորման նախագծով ենթադրվում է առկա անշարժ գույքի վերակառուցում և դրա հիման վրա ժամանակակից պահեստային համալիրի ստեղծում, որը կառաջարկի մի շարք ծառայություններ` պահեստային տարածքի տրամադրում, ապրանքի փոխադրում և բեռնաթափում, փոխադրման և առաքման ռեգիստրի կառավարում, փաթեթավորում և մակնշում, ապրանքի առաքում հաճախորդի կողմից նշված վայր, շուկայում ապրանքի զարգացում և այլն:

Հաշվի առնելով համալիրի կողմից տրամադրվող ծառայությունների բազմազանությունը, քաղաքային լոգիստիկ ծառայությունների պոտենցիալ հաճախորդները կարող են ծավալել տարբեր տիպի բիզնես-գործունեություն` սկսած փոքր ու միջին բիզնեսի ձեռնարկություններից մինչև խոշոր ընկերություններ, որոնք կարիք ունեն կազմակերպության կառավարման և պահուստային ապրանքի փոխադրման: Պահեստն աշխատելու է շուրջօրյա, և տալու է հնարավորություն կատարելու ապրանքի հաշվեկշռի հարցում, տրամադրելու է անձնական կոորդինատոր ունենալու, ինտերնետի միջոցով ցանկացած ժամանակ նոր հարցում կատարելու հնարավորություն, ինչպես նաև ապահովելու է բարձրակարգ վերահսկման տեխնոլոգիական համակարգով: Տարածքում տեղակայված են լինելու դարակաշարեր, և այն հարմար կլինի տարբեր տեսակի ապրանքի ու բեռների համար:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յու. Գուսևը նշել է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ լոգիստիկ բիզնեսը Հայաստանում գործունեության համեմատաբար նոր տեսակ է, այս ոլորտի ֆինանսավորումը բավականին կարևոր է: Հույս ունենք, որ ֆինանսավորման ճկուն կառուցվածքը թույլ կտա «Ուրբան լոգիստիկ Սերվիսիս» ՓԲԸ–ին ավելացնել իր բաժինը Հայաստանի լոգիստիկ ծառայությունների շուկայում»:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև