«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն միացել է Intel Express դրամական փոխանցումների համակարգին

24.01.2014 13:38
«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն միացել է Intel Express դրամական փոխանցումների համակարգին

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի բոլոր մասնաճյուղերում շուտով հնարավոր կլինի դրամական փոխանցումներ իրականացնել նաև Intel Express միջազգային դրամական փոխանցումների համակարգով, հայտնում են բանկի մամուլի ծառայությունից:

««Intel Express դրամական փոխանցումների համակարգը հանդիսանում է առաջատարներից մեկը ողջ աշխարհում, այդ պատճառով, միանալով վերջինին, մենք նպատակ ենք ունեցել ապահովել առավել հարմարավետ և մատչելի դրամական փոխանցումներ մեր հայրենակիցների համար` Հայաստանում և արտերկրում: Այս համակարգով «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի հաճախորդները կարող են, առանց հաշվի բացման, արագ ստանալ ու փոխանցել իրենց դրամական միջոցներն աշխարհի շուրջ 150 երկրներ»,-նշեց Անելիք Բանկ» ՓԲԸ–ի վարչության նախագահի տեղակալ-մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Վարդան Գևորգյանը:

«Բանկի կողմից սպասարկվող Անելիք և MoneyGram, այնպես էլ Intel Express միջազգային դրամական փոխանցումների համակարգով, Բանկի հաճախորդները հնարավորություն կունենան փոխանցել և ստանալ իրենց դրամական միջոցներն ԱՄՆ դոլարով, Եվրոյով և ՌԴ ռուբլով»,– նշում են բանկի մամուլի ծառայությունից:

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին, իսկ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 գլխավոր արտոնագիր։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը` «Credit Bank S.A.L.»–ը, դեռևս 2009 թ.–ի հուլիսին ձեռք է բերել բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով բանկի ռազմավարական և հիմնական բաժնետերը։ 2012 թ.–ին «Credit Bank S.A.L.»–ի մասնաբաժինն աճել է` հասնելով 89,95 տոկոսի, իսկ 2013 թ.–ին «Credit Bank S.A.L.»–ը համախմբել է բանկի բաժնետոմսերի 100 տոկոսը։– 0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև