Գնաճը Հայաստանում 2013թ.-ին արձանագրվել է 5,8 տոկոսի սահմանում. վիճակագրություն

24.01.2014 16:32
Գնաճը Հայաստանում 2013թ.-ին արձանագրվել է 5,8 տոկոսի սահմանում. վիճակագրություն

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գնաճը 2013 թ.–ի հունվար–դեկտեմբերին, 2012 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 5,8 տոկոս։ «ԱՌԿԱ» գործակալությանը նման տվյալներ է ներկայացնում ՀՀ ԱՎԾ–ն։

ԱՎԾ–ի տվյալների համաձայն` 2013 թվականի հունվար–դեկտեմբերին սպառողական գների աճը, 2012 թվականի հունվար–դեկտեմբերի համեմատ, աճել են 5,6 տոկոսով, իսկ նոյեմբերի համեմատ` 1,1 տոկոսով։

ԱՎԾ–ի տվյալներով` տնտեսական ակտիվության աճը 2013 թ.–ին, 2012 թ.–ի  համեմատ, կազմել է 3,5 տոկոս։

Պետբյուջեի համաձայն` Հայաստանում 2013 թ.–ին գնաճը նախատեսված է 4 տոկոսի (±1,5%) սահմանում, իսկ ՀՆԱ–ի աճը` 6,2 տոկոսի սահմանում։ 2014 պետբյուջեում դրված է գնաճի նույն ցուցանիշը` ՀՆԱ 5,2 -ի դեպքում.–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև