Archives by Month:

Calendar:

  • Calendar

    January 2014
    M T W T F S S
     12345
    6789101112
    13141516171819
    20212223242526
    2728293031  
  • Archive for January 29th, 2014

    Հայկական եվրապարտատոմսերի եկամտաբերությունը 6,25%–ից հասել է 5,8%-ի. նախարար

    Wednesday, January 29th, 2014

    2013 թվականի սեպտեմբերից մինչ օրս հայկական եվրապարտատոմսերի եկամտաբերությունը 6,25%–ից հասել է 5,8%-ի, չորեքշաբթի ասաց ֆինասների նախարար Դավիթ Սարգսյանը։

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հունվարի 29–ին 409.03 դրամ է կազմել

    Wednesday, January 29th, 2014

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հունվարի 29–ի արդյունքներով, հունվարի 24–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,55 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 409.03 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հունվարի 29–ին 409,82 դրամ է կազմել

    Wednesday, January 29th, 2014

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հունվարի 29–ի կատարված գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 409,82 դրամ է կազմել:

    Պետական գանձապետարանի թանկարժեք մետաղները վաճառելու որոշում չկա. Ֆինանսների նախարար

    Wednesday, January 29th, 2014

    Պետական գանձապետարանի թանկարժեք մետաղները վաճառելու որոշում չկա, չորեքշաբթի ասաց Հայաստանի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը։

    ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները ՎՏԲ խմբի բանկոմատները գտնելու համար կարող են օգտվել բջջային նոր հավելվածից

    Wednesday, January 29th, 2014

    ՎՏԲ խումբը «ՄուլտիԿարտա» պրոցեսինգային ընկերության հետ համատեղ հայտարարում է Windows Phone համակարգով աշխատող սարքերի համար բանկոմատների բջջային գեոլոկացիայի ծառայության ներդրման մասին:

    Ուլյուկաևն առաջարկել է հետաձգել անցումը ռուբլու ազատ լողալուն

    Wednesday, January 29th, 2014

    ՌԴ էկոնոմիկայի զարգացման նախարարության ղեկավար Ալեքսեյ Ուլյուկաևը հայտարարել է, որ հնարավոր է համարում ռուբլու փոխարժեքի ազատ գոյացման ներդրման ժամկետների հետաձգումը, գրում է Փրայմ գործակալությունը։

    Նախորդ շաբաթ NASDAQ OMX Արմենիայում ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների ծավալը կազմել 12,5 մլն դոլար

    Wednesday, January 29th, 2014

    NASDAQ OMX Արմենիա բորսայում 2014 թ.–ի հունվարի 20–24–ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առուվաճառքի գործարքների համախառն ծավալը կազմել է մոտ 12,5 մլն դոլար` հունվարի 13–17-ն ընկած ժամանակահատվածում գրանցված 24,4 մլն դոլարի համեմատ, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

    Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել ավելի քան 94,6 մլն դոլար

    Wednesday, January 29th, 2014

    Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հունվարի 20-24–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել ավելի քան 94,6 մլն դոլար` մեկ դոլարի դիմաց 406,33 դրամի միջին կշռված փոխարժեքով, տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։