Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել ավելի քան 94,6 մլն դոլար

29.01.2014 11:58
Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել ավելի քան 94,6 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հունվարի 20-24–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել ավելի քան 94,6 մլն դոլար` մեկ դոլարի դիմաց 406,33 դրամի միջին կշռված փոխարժեքով, տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել մոտ 5,1 մլն եվրո և ավելի քան 620,8 մլն ռուբլի` մեկ եվրոյի դիմաց 551,02 դրամ և 1 ռուբլու դիմաց 11,92 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 92,5 մլն դոլար, շուրջ 11,7 մլն եվրո և մոտ 134,3 մլն ռուբլի` համապատասխանաբար 407,52 դրամ, 554,53 դրամ և 12,10 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, 2014 թ.–ի հունվարի 13-19–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է  37,1 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 44 մլն դոլար։ ($1 – 406.48 դրամ)–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև