Պետական գանձապետարանի թանկարժեք մետաղները վաճառելու որոշում չկա. Ֆինանսների նախարար

29.01.2014 18:28
Պետական գանձապետարանի թանկարժեք մետաղները վաճառելու որոշում չկա. Ֆինանսների նախարար

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. Պետական գանձապետարանի թանկարժեք մետաղները վաճառելու որոշում չկա, չորեքշաբթի ասաց Հայաստանի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը։

Հայաստանի կառավարությունը հունվարի 23–ին որոշում է ընդունել, որ Հայաստանը Պետական գանձապետարանից թանկարժեք մետաղներ և թանկարժեք քարեր չի վաճառի։ Կառավարության` տվյալ որոշման նախագծի մասին տեղեկությունը հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում, լրատվամիջոցները գրել են, թե կառավարությունը թանկարժեք իրեր է վաճառում Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձապետարանից։

«Պետական գանձապետարանից թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի վաճառքի մասին որոշում չկա, և մենք չենք վաճառել ոչինչ, քանի որ չի եղել համապատասխան որոշում»,– ասաց Սարգսյանը։

Նախարարը հայտնեց նաև, որ այսօր Պետական գանձապետարանում պահվում է ավելի քան 89 կգ ոսկի, որոնցից բանկային ձուլակտորները կազմում են 14 կգ–ից մի փոքր ավելի, մնացած ոսկին ջարդոն է, որը Պետական գանձապետարան է ստացվել քրեական գործերով կամ մաքսանենգության դեպքերի ժամանակ առգրավելու հետևանքով։

Ինչ վերաբերում է ընդհանուր գնահատականին, ապա Պետական գանձապետարանի թանկարժեք մետաղներն ու քարերը գնահատվում են 1.86 մլրդ դրամ, որոնցից 1.24 մլրդ դրամը ջարդոն է, իսկ մնացածը` ստանդարտացված բանկային ձուլակտորներ, ինչպես նաև 3036 արհեստական քար, 102 կիլոգրամ կուլտիվացված մարգարիտ և այլ թանկարժեք մետաղներ։ ($1 –ը` 408,08 դրամ) –0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև