Հայկական եվրապարտատոմսերի եկամտաբերությունը 6,25%–ից հասել է 5,8%-ի. նախարար

29.01.2014 19:56
Հայկական եվրապարտատոմսերի եկամտաբերությունը 6,25%–ից հասել է 5,8%-ի. նախարար

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. 2013 թվականի սեպտեմբերից մինչ օրս հայկական եվրապարտատոմսերի եկամտաբերությունը 6,25%–ից հասել է 5,8%-ի, չորեքշաբթի ասաց ֆինասների նախարար Դավիթ Սարգսյանը։

Հայաստանը սեպտեմբերի 19–ին առաջին անգամ եվրապարտատոմսերի թողարկում է իրականացրել։ Թողարկման ծավալը 700 մլն ԱՄՆ դոլար է, մարման ժամկետը՝ 7 տարի,եկամտաբերությունը՝ 6 տոկոս: Հիմնական տեղաբաշխողներն են` Deutsche Bank AG, London Branch, HSBC Bank plc և J.P.Morgan Securities plc։

«Հայաստանն առաջին անգամ 2013 թվականին դուրս եկավ ֆինանսական շուկաներ, ինչը կարևոր էր երկրի համար, առավել ևս, որ պարտատոմսերի թողարկումից հետո դրանց պահանջարկը մի քանի անգամ գերազանցեց թողարկման ծավալը և հասավ 3մլրդ դոլարի, ինչը վկայում է Հայաստանի հանդեպ ներդրողների ունեցած վստահության մասին»,– ասաց Սարգսյանը։

Նա միաժամանակ ընդգծեց, որ պարտատոմսերի տոկոսադրույքները նույնպես ցույց էին տալիս ներդրողների վերաբերմունքը թողարկողի նկատմամբ։

«Տոկոսադրույքների նվազումը վկայում է, որ ներդրողներն այսօր ավելի դրական են գնահատում երկիրը, ինչը կարևոր գնահատական է ներդրողների կողմից»,– ասաց Սարգսյանը։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև