Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2013թ.–ին պետբյուջե են վճարել 2,3 մլրդ դրամ

30.01.2014 17:52
Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2013թ.–ին պետբյուջե են վճարել 2,3 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գործող բոլոր յոթ ապահովագրական ընկերություններն ընդգրկվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցուցակում` պետբյուջե վճարելով 2,3 մլրդ դրամ, ասվում է Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
2012-ին ապահովագրական ընկերությունները պետբյուջե են վճարել մոտ 1,6 մլրդ. դրամ։

Միաժամանակ ապահովագրական ընկերությունների կողմից վճարված բոլոր հարկերի կառուցվածքում ուղղակի հարկերը կազմել են 95.8 տոկոս կամ 2,17 մլրդ դրամ։

Ապահովագրական ընկերություններին բաժին է ընկել հաշվետու ժամանակահատվածում խոշոր հարկատուների վճարած հարկերի ընդհանուր ծավալի 0.34 տոկոսը։

ՊԵԿ–ի հրապարակած ցուցակի երեք առաջատարներն են Ռոսգոսստրախ Արմենիան (651,5 մլն դրամ), ԻՆԳՈ Արմենիան (456,75 մլն դրամ), և Ռեսոն (405,3 մլն դրամ), որոնց հետևում են Արմենիա Ինշուրանսը (233,7 մլն. դրամ), Սիլ Ինշուրանսը (187,6 մլն. դրամ), Նաիրի Ինշուրանսը (178,6 մլն դրամ) և Գարանտ Ինշուրանսը  (151,4 մլն դրամ)։

Ընդհանուր առմամբ Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 2013 թվականին պետբյուջե են վճարել ավելի քան 665 մլրդ դրամ` 2012 թվականի 558.5 մլրդ դրամի դիմաց։ ($1 – 409,04 դրամ է)։–0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև