NASDAQ OMX Արմենիա բորսայում հունվարի 30–ին դոլարով և եվրոյով գործարքներ չեն կատարվել

30.01.2014 19:11
NASDAQ OMX Արմենիա բորսայում հունվարի 30–ին դոլարով և եվրոյով գործարքներ չեն կատարվել

ԵՐԵՎԱՆ, հունվարի 30 /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում 2014 թ.–ի հունվարի 30–ին  ԱՄՆ դոլարով և եվրոյով գործարքներ չեն կատարվել։ Այս մասին վկայում են «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրված NASDAQ OMX Արմենաի ֆոնդային բորսայի տվյալները։

Բորսայում արտարժույթով վերջին գործարքը գրանցվել է հունվարի 29–ին, երբ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը 1 դոլարի դիմաց կազմել է 409,82 դրամ։

Հունվարի 30–ի արդյունքներով` միջին շուկայական փոխարժեքներն են՝ մեկ դոլարը՝ 409,04 դրամ, 1 եվրոն`555,84 դրամ: –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև