Հայաստանի միջազգային համախառն պահուստները դեկտեմբերին աճել են 11,4%–ով` մինչև 2 253 մլն դոլար

31.01.2014 12:27
Հայաստանի միջազգային համախառն պահուստները դեկտեմբերին աճել են 11,4%–ով` մինչև 2 253 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2013 թ.–ի  դեկտեմբերին կազմել են 2 253 մլն դոլար` նոյեմբերի համեմատ ավելանալով 11,4 տոկոսով, նշված է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում։

Միաժամանակ ակտիվների ճնշող մեծամասնությունը փոխարկելի արտարժույթով է ($2 250,7մլն)։

Հաղորդագրության համաձայն` փոխառության հատուկ իրավունքներն (SDR) ԱՄՀ–ում հաշվետու ժամանակահատվածի վերջում կազմել են 1,9 մլն դոլար։ ($1- 409,04 դրամ)  –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև