ՎՏԲ–Հայաստան բանկը ճանաչվել է Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակի հետ լավագույն համագործակցող բանկը

31.01.2014 13:15
ՎՏԲ–Հայաստան բանկը ճանաչվել է Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակի հետ լավագույն համագործակցող բանկը

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ–Հայաստան բանկը 2013 թ.–ի արդյունքում ճանաչվել է Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակի հետ լավագույն համագործակցող բանկը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակը նախօրեին ամփոփել է գրասենյակի գործունեության արդյունքներն ու վկայագրեր է հանձնել 2013 թ.–ին լավագույն  գործընկեր կազմակերպություններին։
Ըստ հաղորդագրության` բանկային ոլորտում լավագույն համագործակցող աշխատակից է ճանաչվել ՎՏԲ-Հայաստան Բանկի իրավաբան Հեղինե Մելքումյանը։

Ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանը ՎՏԲ-Հայաստան Բանկի ներկայացուցչին հանձնեց «Լավագույն համագործակցող բանկ» և «Լավագույն համագործակցող աշխատակից բանկային ոլորտում» վկայագրերը:

Ինչպես նշել է ՎՏԲ–Հայաստան բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը, ՎՏԲ-Հայաստան Բանկի ճանաչումը որպես լավագույն համագործակցող բանկ երկու կողմերի համատեղ օպերատիվ և աշխատանքի նկատմամբ տեխնիկապես գրագետ մոտեցման արդյունքն է։

«Մենք շնորհակալ ենք ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին մեր համագործակցության բարձր գնահատականի համար: Հույս ունենք` ապագայում ունենալ առավել արդյունավետ համատեղ աշխատանք ֆինանսական մասով հաճախորդների իրավունքների ու շահերի պաշտպանության ոլորտում», – ասել է նա։

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն ԱՊՀ երկրների շարքում առաջինը ստեղծվել է Հայաստանում և սկսել է գործել 2009 թվականի հունվարի 24–ից։ Կառույցի գործունեությունն ուղղված է Հայաստանի բանկային համակարգի հաճախորդների իրավունքների և շահերի պաշտպանությանը, նրանց պահանջների արդյունավետ և անվճար դիտարկմանը և բնակչության վստահության բարձրացմանը հանրապետության ֆինանսական համակարգի նկատմամբ։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ.–ի ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև