Եվրոպական համակարգը 2013 թվականին 21%–ով նվազեցրել է միջազգային պահուստները

01.02.2014 11:55
Եվրոպական համակարգը 2013 թվականին 21%–ով նվազեցրել է միջազգային պահուստները

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. Եվրագոտու երկրների կենտրոնական բանկերի և Եվրոպական կենտրոնական բանկի` Եվրոպական համակարգի համախառն միջազգային պահուստները 2013 թթվականի ընթացքում նվազել են 21 տոկոսով և դեկտեմբերի վերջին կազմել 542,372 միլիարդ եվրո` 2012 թվականի 689,353 միլիարդ եվրոյի դիմաց, վկայում է ԵԿԲ վիճակագրությունը, հայտնում է Փրայմը։

Պահուստները կրճատվել են հիմնականում ոսկու գնի նվազման պատճառով։ 2013 թվականի վերջին ոսկու ծավալը կազմել է 301,935 միլիարդ եվրո` 2012 թվականի  437,242 միլիարդ եվրոյի դիմաց։ Միաժամանակ ոսկու ֆիզիկական ծավալը պահուստներում 346,693 միլիոն տրոյական ունցիայից նվազել է մինչև 346,566 միլիոն տրոյական ունցիա։

2013 թվականին ոսկու գինը նվազել է, և շատ փորձագետներ նշում են, որ այն կորցրել է հուսալի ակտիվ լինելու կարգավիճակը։ Հունվարից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ոսկու գինը նվազել է շուրջ 30 տոկոսով։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև