ԱՄՆ–ում նվազել է սպառողական վստահության ցուցիչը

01.02.2014 12:30
ԱՄՆ–ում նվազել է սպառողական վստահության ցուցիչը

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. 2014 թվականի հունվարին ԱՄՆ–ում նվազել է սպառողական վստահության ցուցիչը` կազմելով 81,2 կետ` նախորդ ամսվա 72,5 կետի դիմաց։ vestifinance.ru–ն գրում է, որ այց ցուցանիշը հրապարակել է Միչիգանի համալսարանը։

Bloomberg գործակալության հարցմանը մասնակցած փորձագետները սպասում էին, որ այդ ցուցանիշը կհասնի 81 կետի։

Ֆինանսական իրավիճակի նկատմամբ սպառողների վերաբերմունքն արտացոլող ինդիկատորը հունվարին հասել է 96,8 կետի, այն դեպքում, որ նոյեմբերին այն 98,6 էր։

Առաջիկա վեց ամսվա սպառողական սպասումների ցուցանիշը 72,1 կետից նվազել է մինչև 71.2 կետ։

Երկարաժամկետ հեռանկարում ամերիկացիները կարծում են, որ տարեկան գնաճը կկազմի 2.9 տոկոս։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև