«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» և «Ռոսգոստրախ-Արմենիա» ընկերություններն առաջարկում են միջազգային ճանապարհորդական ապահովագրության նոր ծառայություն

01.02.2014 17:38
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» և «Ռոսգոստրախ-Արմենիա» ընկերություններն առաջարկում են միջազգային ճանապարհորդական ապահովագրության նոր ծառայություն

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» և «Ռոսգոստրախ-Արմենիա» ընկերություններն  առաջարկում են միջազգային ճանապարհորդական ապահովագրության նոր ծառայություն, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Այսուհետ բոլոր այն հաճախորդները, ովքեր ձեռք կբերեն վճարային քարտեր, իրենց իսկ ցանկության դեպքում Բանկը կտրամադրի ճանապարհորդական ապահովագրության փաթեթներ` դեպի աշխարհի ցանկացած երկիր:
Ապահովագրական փաթեթի գումարը կազմում է 30 000 եվրո, պայմանագրի ժամկետը` 1 տարի` 15-ից մինչև 90 օր արտերկրում գտնվելու պայմանով:

«GOLD» դասի քարտապաններին փաթեթը տրամադրվում է անվճար։

Իսկ մնացած քարտապանների ապահովագրավճարի չափը կախված է հաճախորդի` արտերկրում գտնվելու ժամկետից:

Մինչև 15 օր արտերկրում գտնվելու դեպքում ապահովագրավճարը կազմում է 3 500 դրամ, 30 օրը` 5 000 դրամ, 90 օրը` 12 500 դրամ:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել Բանկի ինտերնետային կայք:

«Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն հիմնվել է 1998 թվականին ձեռնարկատիրության ու Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման համար։ 2007 թվականին Բանկը «Գազպրոմբանկ» ԲԲԸ խոշորագույն ռուսական բանկի դուստր կառույց է։ Բանկը հաջողությամբ անցել է ISO 9001: 2008 միջազգային պահանջների համապատասխանության հավաստագրումը։ Բանկն ունի 16 մասնաճյուղ, այդ թվում` ինը` Հայաստանի մարզերում և յոթը` Երևանում։

«Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ հիմնադրվել է «Ռոսգոսստրախ» ընկերության կողմից՝ ԱՊՀ երկրներ մուտք գործելու ռազմավարության շրջանակներում: 2008 թվականի մայիսի 20-ին Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի կողմից ընկերությանը շնորհվել է «ոչ կյանքի ապահովագրություն» իրականացնելու լիցենզիա (ԱՊՈ թիվ 0009): Ընկերությունը ներառված է Ռոսգոսստրախ ընկերությունների խմբում (Ռուսաստան)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև