NASDAQ OMX Արմենիա բորսայում փետրվարի 1–ին դոլարով և եվրոյով գործարքներ չեն կատարվել

01.02.2014 18:33
NASDAQ OMX Արմենիա բորսայում փետրվարի 1–ին դոլարով և եվրոյով գործարքներ չեն կատարվել

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի, /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում 2014 թ.–ի փետրվարի 1–ին  ԱՄՆ դոլարով և եվրոյով գործարքներ չեն կատարվել։ Այս մասին վկայում են «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրված NASDAQ OMX Արմենաի ֆոնդային բորսայի տվյալները։

Բորսայում արտարժույթով վերջին գործարքը գրանցվել է հունվարի 31–ին, երբ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը 1 դոլարի դիմաց կազմել է 407 դրամ։

Փետրվարի 1–ի արդյունքներով` միջին շուկայական փոխարժեքներն են՝ մեկ դոլարը՝ 408,03 դրամ, 1 եվրոն`552,19 դրամ: –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև