Archives by Month:

Calendar:

  • Calendar

    February 2014
    M T W T F S S
     12
    3456789
    10111213141516
    17181920212223
    2425262728  
  • Archive for February 3rd, 2014

    ՎՏԲ-Հայաստան Բանկը պարգևատրել է «Արձակ 2013» մրցույթին ներկայացված պատմվածքներից մեկի հեղինակին

    Monday, February 3rd, 2014

    «Անտարես» հրատարակչությունը և «Գրանիշ» գրական ակումբը Հ. Թումանյանի անվ. Երևանի պետական տիկնիկային թատրոնի ճեմասրահում ամփոփեցին «Արձակ 2013» տարվա լավագույն պատմվածքների մրցույթի արդյունքները, որի անցկացման նպատակն է բացահայտել նոր տաղանդների հայկական ժամանակակից գրականության ոլորտում, տարածել նրանց ստեղծագործությունները ընթերցողների առավել լայն զանգվածների շրջանում և խթանել ընթերցանության հանդեպ հետաքրքրությունը:

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը փետրվարի 3-ին 410 դրամ է կազմել

    Monday, February 3rd, 2014

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում փետրվարի 3-ի կատարված գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 410 դրամ է կազմել:

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը փետրվարի 1-ին 408,75 դրամ է կազմել

    Monday, February 3rd, 2014

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը փետրվարի 3–ի արդյունքներով, փետրվարի 1–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0.72 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 408,75 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    ՀՀ ԿԲ–ն 500 մլն դրամի կարճաժամկետ պետական պարտատոմսեր է տեղաբաշխել

    Monday, February 3rd, 2014

    ՀՀ ԿԲ–ն փետրվարի 3–ին 500 մլն դրամի կարճաժամկետ պետական (գանձապետական) պարտատոմսեր է տեղաբաշխել։

    «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» ճանաչվել է 201 3թվականի Հայաստանի լավագույն կորպորատիվ բանկը` ըստ «International Finance Magazine» ամսագրի

    Monday, February 3rd, 2014

    2013 թվականի արդյունքներով «International Finance Magazine» հայտնի բրիտանական ամսագրի կողմից Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը կորպորատիվ սպասարկման ոլորտում, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

    Նախորդ շաբաթ NASDAQ OMX Արմենիայում ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների ծավալը կազմել է 4 մլն դոլար

    Monday, February 3rd, 2014

    NASDAQ OMX Արմենիա բորսայում 2014 թ.–ի հունվարի 29–ից փետրվարի 1–ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առուվաճառքի գործարքների համախառն ծավալը կազմել է մոտ 4 մլն դոլար` հունվարի 20–24–ն ընկած ժամանակահատվածում գրանցված 12,5 մլն դոլարի համեմատ, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

    Համաշխարհային բանկը 2013 թ.–ին Հայաստանի շինարարության ոլորտում ներդրել է մոտ 11,4 մլրդ դրամ

    Monday, February 3rd, 2014

    Համաշխարհային բանկի միջոցների հաշվին Հայաստանում իրականացված շինարարական աշխատանքների ծավալը 2013 թ.–ին կազմել է 11 398,5 մլն դրամ` տարվա ընթացքում կրճատվելով 30,3 տոկոսով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։

    Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել ավելի քան 101,6 մլն դոլար

    Monday, February 3rd, 2014

    Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հունվարի 29–ից փետրվարի 1–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել ավելի քան 101,6 մլն դոլար` մեկ դոլարի դիմաց 407,96 դրամի միջին կշռված փոխարժեքով, տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։