Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել ավելի քան 101,6 մլն դոլար

03.02.2014 11:28
Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել ավելի քան 101,6 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հունվարի 29–ից փետրվարի 1–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել ավելի քան 101,6 մլն դոլար` մեկ դոլարի դիմաց 407,96 դրամի միջին կշռված փոխարժեքով, տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել մոտ 4,8 մլն եվրո և ավելի քան  585 մլն ռուբլի` մեկ եվրոյի դիմաց 554,53 դրամ և 1 ռուբլու դիմաց 11,59 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 132,2 մլն դոլար, շուրջ 12,3 մլն եվրո և մոտ 95,մլն ռուբլի` համապատասխանաբար 408,93 դրամ, 557,93 դրամ և 11,76 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, 2014 թ.–ի հունվարի 20–ից  26–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է  50,3 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 30,5 մլն դոլար։ ($1 – 408,03 դրամ)–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև