ՀՀ ԿԲ–ն 500 մլն դրամի կարճաժամկետ պետական պարտատոմսեր է տեղաբաշխել

03.02.2014 15:02
ՀՀ ԿԲ–ն 500 մլն դրամի կարճաժամկետ պետական պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ–ն փետրվարի 3–ին 500 մլն դրամի կարճաժամկետ պետական (գանձապետական) պարտատոմսեր է տեղաբաշխել։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, տեղաբաշխվել են 52 շաբաթ մարման ժամկետով AMGT52022157 սերիայի պարտատոմսեր։

Ներկայացված հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 1,16 մլրդ դրամ, որոնցից 1,095 մլրդ դրամը` մրցակային հայտերով։

Աճուրդին մասնակցել է 4 գործակալ։ Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.2347 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.2900 տոկոս: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 461 568 695 դրամ։ ($1 – 408,03 դրամ)–0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև