«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ ակտիվներն 2013 թ.–ին ավելացել են երկու անգամ

04.02.2014 12:20
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ ակտիվներն 2013 թ.–ին ավելացել են երկու անգամ

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/.  2013թ. արդյունքներով «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ ընդհանուր ակտիվները 2013 թվականի դեկտեմբերի 31–ի դրությամբ ավելացել են երկու անգամ` կազմելով 233.5 մլրդ ՀՀ դրամ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Այսպիսով` ընդհանուր ակտիվների մեծությամբ բանկն ընդգրկվել է Հայաստանի բանկային համակարգի առաջատարների շարքում: Բանկի ակտիվների կառուցվածքում հաճախորդներին տրամադրված վարկերը կազմում են 93.2 մլրդ ՀՀ դրամ: Վարկային պորտֆելը կազմում է բանկի ակտիվների 40.0%-ը»,– ասվում է հաղորդման մեջ։
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ պարտավորությունները 2013 թվականում ավելացել են 2.0 անգամ` կազմելով 212.1 մլրդ ՀՀ դրամ, իսկ հաճախորդներից ներգրավված միջոցները` 4.1 անգամ` 160.8 մլրդ ՀՀ դրամ:

«Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն հիմնվել է 1998 թվականին ձեռնարկատիրության ու Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման համար։ 2007 թվականին Բանկը «Գազպրոմբանկ» ԲԲԸ խոշորագույն ռուսական բանկի դուստր կառույց է։ Բանկը հաջողությամբ անցել է ISO 9001: 2008 միջազգային պահանջների համապատասխանության հավաստագրումը։ Բանկն ունի 16 մասնաճյուղ, այդ թվում` ինը` Հայաստանի մարզերում և յոթը` Երևանում։  –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև