Ֆինանսական հաշտարարը «Լավագույն համագործակցող ապահովագրական ընկերություն» կոչումը շնորհել է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությանը

04.02.2014 17:30
Ֆինանսական հաշտարարը  «Լավագույն համագործակցող ապահովագրական ընկերություն» կոչումը շնորհել է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությանը

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունն արդեն 4-րդ տարին անընդմեջ Հայաստանի Ֆինանսական Հաշտարարի կողմից արժանանում է  «Լավագույն համագործակցող ընկերություն» կոչմանը, հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից:

Անցյալ տարի հայտարարվել էր «Լավագույն համագործակցող աշխատակից» անվանակարգի մասին, և այս տարի այն տրամադրվեց առաջին անգամ:

«Ապահովագրական ոլորտում լավագույն համագործակցող աշխատակից» կոչումը նույնպես տրամադրվեց  ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությանը` հանձինս ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Ստեփան Մինասյանի:

Ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանը նշեց, որ լավագույն համագործակցող ընկերություններին  ընտրելիս հիմք են ընդունվում մի շարք չափանիշներ, այդ թվում՝ գործերի քննման ընթացքում կազմակերպության համագործակցության որակը, քննած գործերի մեջ հաշտեցման ելքով գործերի տեսակարար կշիռը եւ մի շարք այլ չափանիշներ:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2008թ.–ի մայիսին և գործում է Հայաստանի Հանրապետության կողմից 2008 թվականի մայիսի 20-ին տրված «ոչ կյանքի ապահովագրություն» իրականացնելու ԱՊՈ թիվ 0009 լիցենզիայի հիման վրա: Ընկերությունը մտնում է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ Ընկերությունների Խմբի (Ռուսաստան) մեջ: Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 3,44 միլիարդ դրամ (8,3 միլիոն ԱՄՆ դոլար): Ընկերության Խորհրդի կազմի մեջ են մտնում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ի առաջատար մասնագետները և բարձրաստիճան ղեկավարությունը: ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունն ունի ամենալայն գրասենյակային ցանցը և ներկայացված է Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր քաղաքներում, ունի հաճախորդների սպասարկման 46 գրասենյակ, այդ թվում 18 մասնաճյուղ, 13  գրասենյակ Երևանում, և 33՝  Հայաստանի մարզկենտրոններում և խոշոր քաղաքներում:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունը Հայաստանում առաջինն է ստացել ISO 9001:2008 ստանդարտին համապատասխանության սերտիֆիկատ աշխարհահռչակ Moody International կազմակերպությունից:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև