ԱԽՏ բորսայի ցուցիչները հիմնականում դրական են նախօրեին գրանցված ուժեղ նվազումից հետո

05.02.2014 11:51
ԱԽՏ բորսայի ցուցիչները հիմնականում դրական են նախօրեին գրանցված ուժեղ նվազումից հետո

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային ցուցիչների մեծ մասը չորեքշաբթի աճ են գրանցել նախօրեին գրանցված ուժեղ նվազումից հետո, վկայում են բորսայի տվյալները, հաղորդում է Փրայմ գործակալությունը։

Երևանի ժամանակով ժամը 08։45–ին ճապոնական Nikkei Stock Average 225–ը ավելացել է 1,12 տոկոսով` հասնելով 14165,72 կետի, TOPIX–ը` 1,76 տոկոսով` հասնելով 1159,33 կետի։ Հարավկորեական KOSPI–ն աճել է 0,41 տոկոսով և կազմել 1894,66 կետ։ Հոնկոնգյան Hang Seng–ը նվազել է 0,02 տոկոսով` հասնելով 21393,90 կետի, իսկ Սինգապուրի Straits Times Index–ը ավելացել է 0,32 տոկոսով` հասնելով 2975,23 կետի։

Ավստրալական S&P/ASX200–ը սակարկվել է 0,60 տոկոսի նվազմամբ և կազմել 5066,60 կետ։
Չինաստանի բորսաները փակ են չինական Նոր տարվա կապակցությամբ։

Փորձագետները նշում են, որ Ճապոնիայից բացի ասիական ֆոնդային բորսաները մինչև հիմա նվազում են։ «Այնքան էլ շատ չեն խթանները, որոնց թրեյդերները կարող են արձագանքել։ Չինաստանը դեռևս տոնում է չինական Նոր տարին, լրատվական հոսքը բավականին թույլ է։ Կան նաև շուկայի վրա ճնշում գործադրող բազմաթիվ մակրոտնտեսական պատճառներ», – Bloomberg գործակալությանն ասել է Հոնկոնգում Kim Eng Securities–ի առևտրի հարցերով տնօրեն Էնդրյու Սալիվանը (Andrew Sullivan)։

Շատ վերլուծաբաններ կարծում են, որ բացասական միտումը կշարունակվի մինչև շաբաթվա վերջ` մինչև ԱՄՆ–ում աշխատաշուկայի վիճակագրության հրապարակումը։ Փորձագետները հունվարին ոչ գյուղատնտեսական հատվածում աշխատեղերի թվի էական ավելացում են ակնկալում։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև