«ՎՏԲ-Հայաստան Բանկը» ծրագրում է մայիսին Երևանում կազմակերպել հանրաճանաչ ռուս երգչուհիներից մեկի համերգը

05.02.2014 18:50
«ՎՏԲ-Հայաստան Բանկը» ծրագրում է մայիսին Երևանում կազմակերպել հանրաճանաչ ռուս երգչուհիներից մեկի համերգը

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ Հայաստան Բանկը ծրագրում է մայիսին Երևանում կազմակերպել համաշխարհային մակարդակի ռուս երգչուհու համերգը, ասաց ՎՏԲ Հայաստանի Բանկի գլխավոր տնօրեն–տնօրինության նախագահ Յուրի Գուսևը։

«Մենք ծրագրում ենք մայիսին անցկացնել շատ հայտնի ռուս երգչուհու համերգը։ Նրա հետ արդեն բանակցություններ ենք սկսել, անունը հայտնել չեմ ցանկանում, բայց նա Ռուսաստանի առաջին մեծության աստղերից է, համաշխարհային մակարդակի կատարող»,– չորեքշաբթի ասաց նա երգչուհի Զառա Մարկոսյանի` ՎՏԲ Հայաստան Բանկի օժանդակությամբ լույս ընծայված անդրանիկ ալբոմի շնորհանդեսին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա միաժամանակ պարզեց, որ նման մակարդակի կատարողների հետ հարկ է լինում նախապես պայմանավորվել։

«Կատարողը, ում մենք ծրագրում ենք Հայաստան հրավիրել և ում հետ արդեն բանակցում ենք, երբեք այստեղ չի եղել»,– ավելացրեց նա։

Զառա Մարկոսյանի և The Lightning Band երգչուհու անդրանիկ ալբոմի շնորհանդեսը չորեքշաբթի կայացել է Yans ակումբում ՎՏԲ Հայաստան Բանկի Private Banking–ի աջակցությամբ։ «Jazz with me» ալբոմում ընդգրկված են ամենահայտնի հայ և արտասահմանյան կոմպոզիտորների և հեղինակների երգեր, ինչպես նաև Էննիո Մորիկոնեի ու երգչուհի Էլվինա Մակարյանի կոմպոզիցիաները։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև