Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հաղթահարել է հոգեբանական ցուցանիշը և 1 դոլարի դիմաց 410.15 դրամ է կազմել

05.02.2014 19:29
Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հաղթահարել է հոգեբանական ցուցանիշը և 1 դոլարի դիմաց 410.15 դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը փետրվարի 5–ի արդյունքներով, փետրվարի 4–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0.21 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 410.15 դրամ։

Միաժամանակ NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ԱՄՆ–ի նկատմամբ դոլարի միջին կշռված փոխարժեքն այդ շեմը հաղթահարել էր դեռևս փետրվարի 3–ին, երբ դոլարի փոխարժեքը կազմում էր 410 դրամ մեկ դոլարի դիմաց` ավելանալով 0.74 տոկոսով։ Փոխարժեքի աճի միտումը շարունակվում էր նաև փետրվարի 4–ին, երբ դոլարի փոխարժեքը կազմել էր 410.46 դրամ։ Միաժամանակ չորեքշաբթի ֆոնդային բորսայում գործարքներ չեն կատարվել։

Ինչպես վկայում են հանրապետության արժութային շուկայի տվյալները, հայկական դրամը 2014 թվականի սկզբից աստիճանաբար արժեզրկվում էր։ Այսպես, հունվարի 8–ին` այս տարվա առաջին աշխատանքային օրը, Հայաստանի ԿԲ–ի` դրամի նկատմամբ սահմանած դոլարի պաշտոնական փոխարժեքը կազմում էր 405.95 դրամ մեկ դոլարի դիմաց` 2013 թվականի վերջին աշխատանքային օրվա` դեկտեմբերի 28–ի համեմատ ավելանալով 0.31 կետով։

Տարեկան կտրվածքով նույնպես նկատվել է ազգային արժույթի արժեզրկում` չնայած արժութային փոխարժեքների տատանողականությանը։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2013 թվականի ընթացքում դրամի նկատմամբ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 409.63 դրամ մեկ դոլարի դիմաց` 2012 թվականի 401.76 դրամի դիմաց։

 

 

05.02.2014

04.02.2014

ԱՄՆ դոլարն AMD–ի նկատմամբ

410,15

409,94

Եվրոն AMD–ի նկատմամբ

554,15

553,87

Ռուսական ռուբլին AMD–ի նկատմամբ

11,83

11,62

 

 


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև