Ազգային հիփոթեքային ընկերությունն այսօրվա դրությամբ վերաֆինանսավորել է շուրջ 4313 վարկ

06.02.2014 13:51
Ազգային հիփոթեքային ընկերությունն այսօրվա դրությամբ վերաֆինանսավորել է շուրջ 4313 վարկ

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. Այսօրվա դրությամբ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ–ի կողմից վերաֆինանսավորել է շուրջ 4313 հատ վարկ 34.4 միլիարդ ՀՀ դրամ ծավալով, որոնցից 2739–ը` 26.3 միլիարդ ՀՀ դրամ ծավալով, Երևանում, իսկ 1574 հատը՝ 8.1 միլիարդ ՀՀ դրամ ծավալով, մարզերում, հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից։

Տրամադրված վարկերի 2782-ը 26.9 մլրդ ՀՀ դրամ ծավալով տրամադրվել է ձեռքբերման նպատակով, իսկ 1531 հատը 7.5 մլրդ ՀՀ դրամ ծավալով վերանորոգման և կառուցապատման նպատակով: 31.12.2013թ դրությամբ Ընկերության ակտիվները կազմել են 29,9 մլրդ ՀՀ դրամ, իսկ ընդհանուր կապիտալը՝ 10,7 մլրդ ՀՀ դրամ, չբաշխված շահույթը՝ 1,4 մլրդ: Իր առաքելության շրջանակներում Կազմակերպությունը իրականացնում է ՀՀ հիփոթեքային շուկայի զարգացման տարբեր ծրագրեր։

Մասնավորապես, ՀՀ կառավարությունից ներգրավված միջոցների հաշվին Կազմակերպությունը իրականացրել է ՀՀ հիփոթեքային վարկերի շուկայի վարկավորման ծրագիր, իսկ 2011թ. հուլիս ամսից Գերմանական KFW Entwicklungsbank բանկի հետ համատեղ՝ «Հայաստանում բնակարանային ֆինանսավորման կայուն շուկայի զարգացում» վարկային ծրագիրը։ 2013թ. դեկտեմբերի 17-ին Ընկերությունը 13.7 մլն ԱՄՆ դոլարի վարկային գծի պայմանագիր է ստորագրել Ֆրանսիական զարգացման գործակալության հետ՝ բնակարանային էներգաարդյունավետության բարձրացման և միկրովարկերի ֆինանսավորման ծրագրի իրականացման նպատակով:

«Ազգային հիփոթեքային ընկերություն» ՓԲԸ–ն վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն է, որը գրանցվել և արտոնագրվել է ՀՀ ԿԲ–ի կողմից 2011 թվականի հոկտեմբերի 19–ին` 1/1167А որոշմամբ (թիվ 26 արտոնագիր` 16.06.2009)։ Ընկերության միակ բաժնետերն ու հիմնադիրը Հայաստանի Կենտրոնական բանկն է։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև