ԱԽՏ բորսաներն աճով են բացվել

07.02.2014 11:19
ԱԽՏ բորսաներն աճով են բացվել

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ասիական–խաղաղօվկիանոսյան խոշորագույն հարթակների առուվաճառքների տվյալները վկայում են, որ ֆոնդային ցուցիչները փետրվարի 7–ին աճ են ցուցադրել ԱՄՆ գործազրկության վերաբերյալ տեղեկությունների հրապարակումից հետո, հաղորդում է Փրայմ գործակալությունը։

Ճապոնական Nikkei 225–ն առուվաճառքի առաջին րոպեներին աճել է 1,64 տոկոսով` մինչև 14387,11 կետ։ Հարավկորեական KOSPI–ն աճել է 0,59 տոկոսով և կազմել է 1919,15 կետ։ Ավստրալիական S&P/ASX200–ը նույնպես աճել է և հասել 5161,30 կետի։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:

S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև