Հայաստանի կապիտալի շուկային նվիրված համաժողովը կնպաստի պետության և մասնավոր հատվածի երկխոսության զարգացմանը. Ջավադյան

07.02.2014 13:07
Հայաստանի կապիտալի շուկային նվիրված համաժողովը կնպաստի պետության և մասնավոր հատվածի երկխոսության զարգացմանը. Ջավադյան

ԾԱՂԿԱՁՈՐ, 7 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Հայաստանի կապիտալի շուկա. նոր հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով համաժողովը կապիտալի շուկայի զարգացման հարցերի մասնավոր և պետական հատվածների ու հետագա գործողությունների արդյունավետ քննարկման ևս մեկ ուղղություն կդառնա, ասաց հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։

Համաժողովը մեկնարկել է ուրբաթ Ծաղկաձորում։ «Այսօրվա համաժողովի թեման բացառիկ է իր կարևորությամբ։ Տարբեր երկրներից ժամանած ներդրողների և Վրաստանից եկած մեր գործընկերների ներկայությունը տարածաշրջանային կարևորություն է հաղորդում միջոցառմանը»,– ասաց Ջավադյանը։

Շնորհակալություն հայտնելով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին համաժողովը ֆինանսավորելու համար` ԿԲ ղեկավարը կարևորեց ՎԶԵԲ–ի դերը Հայաստանի տնտեսության և ֆինանսական համակարգի զարգացման հարցում։

«Երկար տարիների ընթացքում այդ կառույցը մեզ համար վստահելի գործընկեր է եղել, որը կարևոր դեր էր խաղում մեր երկրի զարգացման տարբեր ոլորտներում»,– ընդգծեց Ջավադյանը։

Կենտրոնական բանկի ղեկավարը նշեց, որ միջոցառման շրջանակում կներկայացվի Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման ռազմավարությունը, ինչպես նաև Վրաստանի գործընկերների զեկույցներն իրենց երկրի կապիտալի շուկայի զարգացման մասին։

Համաժողովին մասնակցում են Հայաստանի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, ՎԶԵԲ տեղական արժութային շուկաների և կապիտալի շուկայի զարգացման բաժնի ղեկավար Անդրե Կուուսվեկուն, NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայի տնօրեն Կոնստանտին Սարոյանը, Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը, մի շարք հայկական բանկերի ղեկավարներ, համաշխարհային ֆինանսական առաջատար կառույցների ներկայացուցիչներ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև