«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» 2013թ.–ին զգալիորեն ավելացրել է մասնավոր փոխանցումների ծավալը

07.02.2014 16:07
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» 2013թ.–ին զգալիորեն ավելացրել է մասնավոր փոխանցումների ծավալը

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ մասնավոր փոխանցումների շրջանառությունը 2013թ-ին` նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ աճել է 66%-ով, որից դեպի Հայաստան կատարված փոխանցումները` 140%-ով, իսկ հանրապետությունից կատարված փոխանցումները` 31%-ով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Ընդ որում` 2013թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ տարբեր միջազգային վճարային համակարգերի միջոցով առանց հաշվի բացման փոխանցումները գրանցել են ռեկորդային 209% աճ: Փոխանցումների նման աճը պայմանավորված է նոր դրամական փոխանցումների համակարգերին միացումով», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ֆիզիկական անձանց փոխանցումների առաջատարը 2013թ. մնում է Ռուսաստանի Դաշնությունը, երկրորդը` ԱՄՆ-ն, հետո միայն ԱՄԷ-ն և Չինաստանը: 2014թ. ընթացքում բանկը նախատեսում է ավելացնել մասնավոր փոխանցումների ծավալը ևս 20%-ով:

Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբն արդեն իսկ իրականացնում է միջազգային դրամական փոխանցումներ «MONEYGRAM», «ANELIK», «БЫСТРАЯ ПОЧТА», «UNISTREAM», «AVERS», «INTELEXPRESS», «SIGUE MONEY TRANSFER», «RIA MONEY TRANSFER» համակարգերով, «Գազպրոմբանկ-Էքսպրես» առանց հաշվի բացման անվանական դրամական փոխանցումներ` Ռուսաստանից Հայաստան, ինչպես նաև բանկոմատների միջոցով արագ դրամական փոխանցումներ Ռուսաստանի և Հայաստանի միջև` միևնույն քարտային հաշվին կցված երկու միջազգային քարտերով:

«Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն հիմնվել է 1998 թվականին ձեռնարկատիրության ու Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման համար։ 2007 թվականին Բանկը «Գազպրոմբանկ» ԲԲԸ խոշորագույն ռուսական բանկի դուստր կառույց է։ Բանկը հաջողությամբ անցել է ISO 9001: 2008 միջազգային պահանջների համապատասխանության հավաստագրումը։ Բանկն ունի 16 մասնաճյուղ, այդ թվում` ինը` Հայաստանի մարզերում և յոթը` Երևանում։  –0–


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև