Հայաստանը պետք է մեծ ջանքեր ներդնի` ուղիղ օտարերկրյա ներդրումների ներհոսքի բարձր մակարդակ ապահովելու համար. Standard Bank

07.02.2014 19:53
Հայաստանը պետք է մեծ ջանքեր ներդնի` ուղիղ օտարերկրյա ներդրումների ներհոսքի բարձր մակարդակ ապահովելու համար. Standard Bank

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանը պետք է մեծ ջանքեր ներդնի` ուղիղ օտարերկրյա ներդրումների ներհոսքի բարձր մակարդակ ապահովելու համար, ասել է Standard Bank–ի զարգացող շուկաների ստորաբաժանման գլխավոր տնտեսագետ Թիմոթի Էշը (Timothy Ash) Ծաղկաձորում մեկնարկած համաժողովի ժամանակ։

Նրա խոսքերով` Հայաստանը բավականին հաջող ցուցանիշներ է գրանցել եվրապարտատոմսերի միջոցով կապիտալի շուկա դուրս գալուց հետո։

«Հայաստանը փաստորեն բացում է իրեն ներդրողների բավականին մեծ հատվածի համար, ովքեր կփորձեն ոչ միայն հասկանալ երկիրը, այլև կգրավեն իրենց գործընկերներին, կկարողանան միջոցներ ներդնել պարտատոմսերի կամ անշարժ գույքի մեջ, և դա լավ հնարավորություն է ենթակառուցվածքների կառուցման մեջ ռեսուրսների կիրառման համար», – ասել է Էշը։

Նա նշել է, որ օտարերկրյա ներդրողներն իրենց տրամադրվածությունն են արտահայտել երկրի նկատմամբ։ Նա դրական է համարել այն, որ Հայաստանը կարողացել է դիֆերեցնել ընդհանուր կապիտալի ֆինանսավորումը։
Թիմոթի Էշը մյուս կողմից կարևորել է ներքին շուկայի ձևավորումը, ինչը թույլ կտա ներդրողներին ավելի լավ ծանոթանալ երկրի հետ։

Նրա խոսքերով` դրա համար հարկավոր է ստեղծել լավ պայմաններ, մասնավորապես` ապահովել բարենպաստ գործարար միջավայր, օրենքի գերակայություն, պայքարել կոռուպցիայի դեմ։ «Եթե կարողանում ես արդյունավետ կերպով պայքարել կոռուպցիայի դեմ, ապա բարձրանում է ներդրողների հետաքրքրությունը շուկայի նկատմամբ։

Եթե Հայաստանը կարողանա նման նախաձեռնություն իրականացնել, ապա կկարողանա նաև ներդրումային գրավչության բարձր մակարդակ ստեղծել», – ասել է Էշը։

Փորձագետի խոսքերով` Հայաստանին անհրաժեշտ են բավակնին լուրջ փոփոխություններ և կոնկրետ ուղղության ընտրություն իր գործունեության համար, որը երկրի համար կարող է դառնալ Ռուսաստանը։

Էշը կարծում է, որ Հայաստանը մի շարք հարցեր պետք է լուծի, մասնավորապես, ընդհանուր ֆինանսավորման դիվերսիֆիկացման անհրաժեշտության, եվրապարտատոմսների, ներքին շուկայի պարտատոմսների և ուղիղ արտասահմանյան ներդրումների դիվերսիֆիկացիան։ «Եթե Հայաստանը կարողանա դա ապահովել, ապա կկարողանա ստեղծել գործարար մթնոլորտ և ներգրավել ներդրողների ներհոսք», – ասաց փորձագետը։

Հայաստանը 2013 թվականի սեպտեմբերի 19–ին առաջին անգամ եվրապարտատոմսերի թողարկում է իրականացնում։ Թողարկման ծավալը կազմել է 700 մլն դոլար, մարման ժամկետը` 7 տարի, եկամտաբերությունը` 6 տոկոս։ Հիմնական տեղաբաշխողներն են`  Deutsche Bank AG, London Branch, HSBC Bank plc и J.P.Morgan Securities plc.։

Ֆինանսների նախարարության տվյալներով, պարտատոմսերի թողարկումից հետո դրանց պահանջարկն աճել է թողարկման ծավալից և հասել է 3 մլրդ դոլարի։ Միաժամանակ հայկական եվրապարտատոմսերի եկամտաբերությունը 2013 թվականի սեպտեմբերից մինչև հունվարի վերջը 6.25 տոկոսից նվազել է մինչև 5.85-5.8 տոկոս։

Հունվարի 31–ին հայկական առաջին եվրապարտատոմսերը գրանցվեցին և NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում առքուվաճառքի թույլտվություն ստացան։ Ցուցարկումից անմիջապես հետո կատարվեց 300 հազար դոլարի առաջին գործարքը։ --0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև