Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել ավելի քան $60,8 մլն.

10.02.2014 11:28
Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել ավելի քան $60,8 մլն.

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում փետրվարի 3–7–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել ավելի քան 60,8 մլն դոլար` մեկ դոլարի դիմաց 408,98 դրամի միջին կշռված փոխարժեքով, տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել մոտ 5,5 մլն եվրո և ավելի քան 469,4 մլն ռուբլի` մեկ եվրոյի դիմաց 551,89 դրամ և 1 ռուբլու դիմաց 11,58 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 74,2 մլն դոլար, շուրջ 8,5 մլն եվրո և մոտ 114,2 մլն ռուբլի` համապատասխանաբար 410,25 դրամ, 555,74 դրամ և 11,78 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, 2014 թ.–ի հունվարի 27–ից մինչև փետրվարի 2–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է  46,6  մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 53,1 մլն դոլար։ ($1 – 410,59 դրամ)–0–


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Partners news

Կարդացեք նաև