Ֆրանսիայի վճարային հաշվեկշռի պակասուրդը կտրուկ կրճատվել է

12.02.2014 16:22
Ֆրանսիայի վճարային հաշվեկշռի պակասուրդը կտրուկ կրճատվել է

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /ԱՌԿԱ/. Դեկտեմբերին Ֆրանսիայի վճարային հաշվեկշռի պակասուրդը կտրուկ կրճատվել է, քանի որ աճել է ծառայությունների առևտրի հավելուրդը, հաղորդում է vеstifinance.ru–ն։

Ցուցանիշը նվազել է մինչև 1.2 մլրդ եվրո դեկտեմբերին նոյեմբերի 1.9 մլրդ եվրոյի համեմատ։

Միաժամանակ, ծառայությունների առևտրի հավելուրդն աճել է մինչև 4.2 մլրդ եվրո, մեկ ամիս առաջ ցուցանիշը կազմում էր 3.4 մլրդ եվրո։

Ծառայությունների ոլորտի ուժեղ ցուցանիշները թույլ են տվել փոխհատուցել ապրանքների առևտրի պակասուրդի ավելացումը 4.8 մլրդ եվրոյից մինչև 5.1 մլրդ եվրո։

Եվրահանձնաժողովի փորձագետները ենթադրում են, որ 2013 թվականին տնտեսությունն աճել է 0.2 տոկոսով, իսկ 2014 թվականին ցուցանիշը կավելանա 0.9 տոկոսով։ Ֆրանսիայի բյուջեի պակասուրդն աստիճանաբար կրճատվում է 2011 թվականի ռեկորդային պակասուրդից, երբ այն կազմել էր 74 մլրդ եվրո։

Երկրի մաքսային գերատեսչության տվյալներով, 2013 թվականին արտահանումը նվազել է միայն 1.3 տոկոսով։ Մակրոտնտեսական հատվածում, որը կենտրոնանում է Airbus ավիաշինական ընկերության շուրջ, դիտվում է ամենամեծ ճյուղային պակասուրդը` 22 մլրդ եվրո, ինչը կապված է ֆրանսիական ձեռնարկության պատվերների թվի աճի հետ։ -0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև