Հայաստանի բանկերի` հաճախորդների նկատմամբ պարտավորությունները 2013 թվականին աճել են 30%–ով` մինչև 1 621,6 մլրդ դրամ

12.02.2014 19:56
Հայաստանի բանկերի` հաճախորդների նկատմամբ պարտավորությունները 2013 թվականին աճել են 30%–ով` մինչև 1 621,6  մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի բանկերի պարտավորությունները հաճախորդների նկատմամբ 2013 թվականին կազմել են 1 621,6  մլրդ դրամ` 2012 թվականի համեմատ ավելանալով 30 տոկոսով։

«ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծության համաձայն` երրորդ եռամսյակում հաճախորդների նկատմամբ պարտավորությունների մեծությամբ առաջատար է Ամերիաբանկը` 169,9 մլրդ դրամ (աճը տարեսկզբի համեմատ`  34,5%) ցուցանիշով։

Հաճախորդների նկատմամբ պարտավորությունների ծավալով երկրորդ տեղում է Առէկսիմբանկ–գազպրոմբանկի խումբը` 160,8 մլրդ դրամով  (տարեսկզբի համեմատ աճը` 4 անգամ), այնուհետև` HSBC Բանկ Հայաստանը` 159,2 մլրդ դրամով (աճը` 17,16%), Արդշինինվեստբանկը` 153,2 մլրդ դրամով (աճը` 33,89%), ՎՏԲ–Հայաստան բանկը` 147,9  մլրդ դրամով  (աճը` 39,74%)։

Հայաստանի առևտրային բանկերի ակտիվները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 2 941 մլրդ դրամ (տարեկան աճը 22,78%),  վարկային ներդրումները` 1 776,9 մլրդ դրամ (16,40% աճ), պարտավորությունները` 2 469,8 մլրդ դրամ (աճը` 24%), բանկերի ընդհանուր կապիտալը` 471,2 մլրդ դրամ (աճը` 16,72%)։ –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև