Ռուսաստանում գործող բանկերը «կխոսեն» ղեկավարների պրոֆեսիոնալիզմի մասին

13.02.2014 12:06
Ռուսաստանում գործող բանկերը «կխոսեն» ղեկավարների պրոֆեսիոնալիզմի մասին

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /ԱՌԿԱ/. Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարական օրինագիծ, որի համաձայն` բանկերը պետք է իրենց ղեկավարության մասին տեղեկություն հրապարակեն։

Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո բանկերը պետք է իրենց կայքերում հանգամանալից տեղեկություն հրապարակեն իրենց տնօրենների խորհրդի անդամների, ղեկավարի և նրա տեղակալների, ինչպես նաև գլխավոր հաշվապահի և նրա ղեկավարի մասին։

Կեղծ տեղեկություն հրապարակելու և պահանջները խախտելու դեպքում, ըստ օրինագծի, պատասխանատվություն է սահմանվում։

ՌԴ ֆինանսների նախարարի տեղակալ Ալեքսեյ Մոյիսեևի խոսքով` փաստաթղթի նպատակը բանկային ոլորտի թափանցիկությունը բարձրացնելն է։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև