«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն 2013 թվականին ակտիվորեն շարունակում էր իրագործել իր սոցիալական քաղաքականությունը

13.02.2014 12:46
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն 2013 թվականին ակտիվորեն շարունակում էր իրագործել իր սոցիալական քաղաքականությունը

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի զարգացման ռազմավարական ծրագիրը նախատեսում է «Երկրի մասշտաբով`յուրաքանչյուրի օգտին» ընդհանուր կարգախոսով սոցիալական ծրագրերի և ակցիաների իրականացում բնակչության տարբեր խմբերի համար:

Բանկը տարիներ շարունակ իրականացնում է ակցիաներ` ուղղված ուսանողների, անապահով ընտանիքների երեխաների, հենաշարժական համակարգի հիվանդություններով տառապող երեխաների, Հայրենական պատերազմի վետերանների աջակցմանը, ինչպես նաև Երևան քաղաքի զարգացմանն ու բարեկարգմանը:

2013թ.–ի ընթացքում Բանկը ակտիվորեն շարունակում էր իր սոցիալական պարտականությունների իրագործումը բնակչության շրջանում:

«Երկրի մասշտաբով` յուրաքանչյուր երեխայի օգտին» սոցիալական ծրագրի շրջանակներում «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) թվով քսան երեխա ապահովվեց ամսեկան անվճար սննդով: Սիրիայի հայկական համայնքի աջակցության ծրագրի շրջանակներում Բանկը ֆինանսավորեց Հայաստան ժամանած երեխաների ամառային հանգստի կազմակերպման տրանսպորտային ծախսերը, ինչպես նաև ցուցաբերեց ֆինանսական աջակցություն անապահով ընտանիքների երկու երեխաների վիրահատական բուժման համար:

Բացի այդ` Բանկն իր վրա վերցրեց Ռուսաստանի և Ուկրաինայի կիրակնօրյա հայկական դպրոցների համար հայերեն լեզվի դասագրքի տպագրական ծախսերը:
«Երկրի մասշտաբով` յուրաքանչյուր ուսանողի օգտին» ակցիայի շրջանակներում ամեն տարի Առէկսիմբանկը շնորհում է միանվագ կրթաթոշակներ հանրապետության տարբեր բուհերի ուսանողներին: 2013թ.–ի Բանկի կողմից շահած կրթաթոշակով Միքայել Մալխասյանը տպագրեց «Օշական» վերնագրով գիրքը, որը նվիրված է հայ գրատպության հիմնադրման 500 ամյակին:

«Երկրի մասշտաբով` յուրաքանչյուր գիտնականի օգտին» միջոցառումների շրջանակներում Բանկը համագործակցում է «ԱՐՄԱԿԱԴ» Ակադեմիական համագործակցության և օժանդակության հայկական ասոցիացիայի հետ` 2013 թվականին նվիրաբերելով IPAD:

Տարիներ շարունակ Բանկի հաճախորդն է հանդիսանում 102-րդ ռուսական ռազմական բազան: 2013թ. Բանկը վերջինիս նվիրեց EPSON պրոյեկտոր և մոնիտոր, ինչպես նաև ձեռք բերեց խոհանոցային կահույք Գյումրի քաղաքի ՌԴ ՊՆ թիվ 19 միջնակարգ դպրոցի համար:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ»-ը ակտիվորեն համագործակցում է ՀՀ-ում ՌԴ Դեսպանատան հետ` մշակութային և հասարակական միջոցառումների կազմակերպման աջակցության նպատակով:

Բանկը չի մոռանում նաև իր նախկին աշխատակիցներին: Ամեն տարի Բանկային աշխատողի օրվա կապակցությամբ` Հայաստանի բանկային աշխատողների արհմիության հետ համատեղ Առէկսիմբանկը նյութական օգնություն է հատկացնում ֆինանսական ոլորտի վետերաններին:

Այսպիսով` իրականացվող սոցիալական ծրագրերի շրջանակներում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ»-ը հետագայում ևս հոգ կտանի բնակչության սոցիալապես անապահով խավերի մասին` ակտիվ մասնակցություն ցուցաբերելով երկրի ու նրա քաղաքացիների կյանքում:

«Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն հիմնվել է 1998 թվականին ձեռնարկատիրության ու Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման համար։ 2007 թվականին Բանկը «Գազպրոմբանկ» ԲԲԸ խոշորագույն ռուսական բանկի դուստր կառույց է։ Բանկը հաջողությամբ անցել է ISO 9001: 2008 միջազգային պահանջների համապատասխանության հավաստագրումը։ Բանկն ունի 16 մասնաճյուղ, այդ թվում` ինը` Հայաստանի մարզերում և յոթը` Երևանում։  –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
2015-11-25 11:38:25