Հայկական դրամը վերջին ժամանակներում կտրուկ արժեզրկում չի ապրել. ՀԲՄ ղեկավար

13.02.2014 17:16
Հայկական դրամը վերջին ժամանակներում կտրուկ արժեզրկում չի ապրել. ՀԲՄ ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայկական դրամը վերջին ժամանակներում կտրուկ արժեզրկում չի ապրել, հինգշաբթի լրագրողներին ասել է Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը` պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

«Հայկական դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ վերջին ժամանակներում չնչին է արժեզրկվել, դա մշտապես է կատարվում, ինչը որոշվում է տնտեսությամբ, սակայն այնուհետև այն վերադարձել է նախնական ցուցանիշի»,– ասաց Ճզմաչյանը։

Նա զերծ մնաց հայկական արժույթի հետագա վարքագծի վերաբերյալ մեկնաբանություններից և կանխատեսումներից` ընդգծելով, որ շուկայում կտրուկ փոփոխություններ չեն եղել։

Ինչպես վկայում են հանրապետության արժութային շուկայի տվյալները, հայկական դրամը 2014 թվականի սկզբից աստիճանական արժեզրկում էր ցուցադրում։ Այսպես, հունվարի 8–ին` այս տարվա առաջին աշխատանքային օրը, Հայաստանի ԿԲ–ի կողմից սահմանված դրամի պաշտոնական փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմում էր 405.95 դրամ մեկ դոլարի դիմաց` ավելանալով 0.31 կետով 2013 թվականի դեկտեմբերի 28–ի համեմատ։

Փետրվարի 12–ի տվյալներով, ԱՄՆ դոլարի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նախորդ օրվա համեմատ աճել է 1.01 կետով և կազմել 412.50 դրամ մեկ դոլարի դիմաց։ Միաժամանակ, NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ԱՄՆ միջին կշռված փոխարժեքը հաշվետու ժամանակահատվածում ավելացել է 0.14 տոկոսով` կազմելով 412.57 դրամ մեկ դոլարի դիմաց։

Տարեկան կտրվածքով նույնպես դիտվել է ազգային արժույթի արժեզրկում, չնայած արժութային փոխարժեքների տատանողականությանը։ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` դոլարի միջին կշռված փոխարժեքը դրամի նկատմամբ 2013 թվականին կազմել է 409.63 դրամ մեկ դոլարի դիմաց` 2012 թվականի 401.76 դրամի դիմաց։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև