Հայաստանի ՎԿ–ների ընդհանուր ակտիվները 2013 թ.–ին աճել են 24.5%–ով` հասնելով 209.8 մլրդ դրամի

13.02.2014 18:16
Հայաստանի ՎԿ–ների ընդհանուր ակտիվները 2013 թ.–ին աճել են 24.5%–ով` հասնելով 209.8 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր ակտիվները 2013 թվականի արդյունքներով կազմել են մոտ 209.8 մլրդ դրամ` 2012 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 24.5 տոկոսով։

Ինչպես հաղորդվում է վարկային կազմակերպությունների չորրորդ եռամսյակի գործունեության մասին ՀՀ ԿԲ ամփոփագրում, վարկային կազմակերպությունների կանխիկ գումարի ծավալը կազմել է 830.4 մլն դրամ` 2012 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 2.7 տոկոսով, իսկ բանկերում ընթացիկ հաշիվների ծավալն աճել է 87.2 տոկոսով` կազմելով 7,06 մլրդ դրամ։

ՀՀ ԿԲ ամփոփագրի համաձայն` չորրորդ եռամսյակում վարկային կազմակերպությունների ընդհանուր ակտիվներում «իրավաբանական անձանց տրամադրված վարկեր» հատվածում արձանագրվել է 1.3 տոկոսի աճ` մինչև շուրջ 23.9 մլրդ դրամ։ Միաժամանակ ֆիզիկական անձանց տրամադրված վարկերը դեկտեմբերի 31–ի տվյալներով ավելացել են 27.1 տոկոսով և կազմել ավելի քան 99 մլրդ դրամ։ «Լիզինգ, ֆակտորինգ» հատվածում գրանցվել է ծավալների 4.15 տոկոսանոց աճ` մինչև 8,7 մլրդ դրամ։ Աշխատակիցներին և փոխկապակցված (աֆիլացված) անձանց տրամադրվող վարկերն աճել են 18.9 տոկոսով` կազմելով մոտ 4,2 մլրդ դրամ։
Բանկերին և ֆինանսական այլ կազմակերպությունների նկատմամբ պահանջների ծավալը կազմել է ավելի քան 58.7 մլրդ դրամ` հաշվետու ժամանակաշրջանում ավելանալով 31.4 տոկոսով։

2013 թ.–ի դեկտեմբերի 31–ի դրությամբ այլ ակտիվների մեծությունը կազմել է շուրջ 5.8 մլրդ դրամ` ավելանալով մոտ 0.9 տոկոսով։ Փոխանցված տոկոսների չափը կազմել է ավելի քան 1,63 մլրդ դրամ (37 տոկոսի աճ)։

2013 թ.– ի դեկտեմբերի 31–ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 33 վարկային կազմակերպություն` իրենց 126 մասնաճյուղերով։ Հայաստանի Կենտրոնական բանկի` 2013 թվականի վերջի տվյալներով, երկրում գործող վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը կազմել է 77.6 մլրդ դրամ` 2012 թվականի համեմատ ավելանալով 23.4 տոկոսով, ՎԿ–ների շահույթը կազմել է 5.7 մլրդ դրամով` ավելանալով 19.5 տոկոսով։ ($1 – 412.50 դրամ) –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև